• Latest news

Հայտնի ցավազրկողների ընդունումը մեծացնում է սրտի կաթվածի առաջացման հավանականությունը

10 մայիսի, 2017  17:49

Ամենասովորական ցավազրկողների ընդունումը, ինչպիսին իբուպրոֆենն է, կարող է էապես մեծացնել սրտի կաթվածի առաջացման հավանականությունը: Նման եզրահանգման են եկել Կանադայի, Ֆինլանդիայի եւ Գերմանիայի հետազոտողները: Հետազոտության ընթացքում նրանք ուսումնասիրել են 5 ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների ազդեցությունը եւ եզրակացրել, որ մեկ ամսվա ընթացքում ընդունելու դեպքում դրանք սրտի կաթվածի առաջացման հավանականությունը ավելի քան 50 տոկոսով մեծացնում են, հատկապես եթե մեծ չափաքանակով են ընդունում:

Գիտնականները նախկինում էլ էին կասկածում, որ կապ կա սրտին պոտենցիալ մահացու վտանգ ներկայացնող խանգարումների եւ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների միջեւ, որոնց թվին են պատկանում նուրոֆենը, դիկլոֆենակը եւ նապրոկսենը: Սակայն ստույգ համոզվածություն չկար, թե հիվանդները որքան երկարատեւ կարող են դրանք ընդունել սեփական սրտի համար համեմատաբար անվտանգ լինելու տեսակետից:

Հիմա այս թեմայով ամենածավալուն հետազոտությամբ պարզվել է, որ ցավազրկող դեղերը սրտի կաթվածի հավանականությունը մեծացնում են դրանք օգտագործել սկսելուց արդեն մեկ շաբաթ անց: Վտանգը մեծ է հատկապես առաջին ամսվա ընթացքում:

Հետազոտության հեղինակները բժիշկներին կոչ են անում իրենց հիվանդներին նման դեղեր նշանակելուց առաջ վտանգները ծանրութեթեւ անել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել