• Latest news

Հարավային Աֆրիկայում կատարել են առնանդամի աշխարհում երրորդ հաջող փոխպատվաստումը

23 մայիսի, 2017  23:48

Stellenbosch University-ի եւ Tygerberg Academic Hospital-ի հարավաֆրիկացի բժիշկները կատարել են առնանդամի աշխարհում երրորդ հաջող փոխպատվաստումը: Հիվանդը 40 տարեկան տղամարդ է, որը 17 տարի առաջ սեռական օրգանից զրկվել է անհաջող թլպատման ժամանակ:

Վիրահատությունը կատարվել է ապրիլի 21-ին: Այն կատարել է փորձագետների նույն խումբը, որը 2014 թվականի դեկտեմբերին կատարել էր պատմության մեջ առաջին առնանդամի փոխպատվաստումը: Վիրահատությունը 10 ժամ է տեւել: Հիմա հիվանդն իրեն լավ է զգում եւ վիրահատությունից հետո արագ վերականգնվում է:

Սպասվում է, որ փոխպատվաստումից 6 ամիս հետո առնանդամի ուրոլոգիական եւ վերարտադրողական բոլոր ֆունկցիաները կվերականգնվեն: Միակ խնդիրն այն է, որ փոխպատվաստված օրգանի մաշկի գույնը նկատելիորեն տարբերվում է հիվանդի մաշկի գույնից՝ օրգանի դոնորը սպիտակամորթ է, իսկ հիվանդը՝ աֆրոամերիկացի: Վիրաբույժները խոստացել են այս թերությունն ուղղել բժշկական դաջվածքների միջոցով:

«Միանգամայն հստակ է, որ նա ամենաերջանիկ հիվանդներից մեկն է, որոնց մենք տեսել ենք մեր բաժանմունքում,- ասել են բժիշկները: - Հիվանդը բավականին արագ է վերականգնվում: Օրգանի անջատվելու ոչ մի նշան չի նկատվել, եւ միացված բոլոր կառույցները արագ ապաքինվում են: Մենք տարիներ ենք անցկացրել՝ փորձարկումներ կատարելով որդերի վրա, որպեսզի մշակենք նյարդերի, արյունատար անոթների եւ այլ տարրերի վերամիացման լավագույն մեթոդիկան, որոնք անհրաժեշտ են առնանդամի լիարժեք գործառնության համար»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է