• Latest news

«Էրեբունի» ԲԿ. Արգանդի զարկերակների էմբոլիզացիան կանանց չի զրկում երեխա ունենալու հնարավորությունից

26 մայիսի, 2017  16:38

Արգանդի միոմա ունեցող բազմաթիվ կանանց խորհուրդ են տալիս հեռացնել արգանդը: Ընդ որում, հաճախ ոչինչ չեն ասում հիստերէկտոմիայի երկարաժամկետ բացասական հետեւանքների մասին: Մինչդեռ ավելի քան մեկ տասնամյակ զարգացած երկրներում արգանդի միոման բուժելու համար կիրառվում է ավելի արդյունավետ, օրգանը պահպանող եւ անվտանգ այլընտրանք՝ արգանդի զարկերակների էմբոլիզացիան (ԱԶԷ):

Բժշկական այս մեթոդի շնորհիվ դադարում է արգանդի զարկերակների ճյուղերով արյան մատակարարումը արգանդի միոմային: Միաժամանակ, արգանդի առողջ հատված արյուն մատակարարող ճյուղերը չեն վնասվում: Դա հնարավոր է միոմայում արյան շրջանառության առանձնահատկությունների շնորհիվ. հանգույցներին արյան մատակարարումն իրականացվում է անոթների ցանցի միջոցով, որոնք շրջապատում են միոման: Այդ անոթները մինչեւ 0.5 մմ տրամագիծ են ունենում, այսինքն՝ մի քանի անգամ ավելի, քան նորմալ միոմետրիայի զարկերակը: Այդ անոթներ հատուկ էմբոլիզացիոն մասնիկների ներդրման շնորհիվ միոման կորցնում է արյան շրջանառությունը, ինչը հանգեցնում է միոմայի չափի զգալի նվազման եւ/կամ անհետացման:

«Էրեբունի» ԲԿ-ն ավելի քան երկու տարի կիրառում է արգանդի զարկերակների էմբոլիզացիան (ԱԶԷ). արդյունքները միանգամայն տպավորիչ են:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում երեք ԱԶԷ է կատարվել:

Առաջին հիվանդը՝ 47-ամյա Ս.Ա.-ն, «Էրեբունի» ԲԿ է ընդունվել ապրիլի 22-ին, արգանդի բազմահանգույց միոմա, արգանդի արնահոսություն, աուտոիմունային հեպատիտ ախտորոշմամբ: Արգանդի չափերը՝ 136х111х112 մմ, ամենամեծ միոմայի հանգույցը՝ 73х80 մմ:

Երկրորդ հիվանդը՝ 35-ամյա Բ.Դ.-ն, բուժկենտրոն է ընդունվել ապրիլի 29-ին, արգանդի միոմայի կրկնությամբ եւ արգանդի արնահոսությամբ: ՈՒՁՀ ցույց է տվել. արգանդի չափերը՝ 107х49х69 մմ, երկու միոմատոզ հանգույց՝ 74х64 եւ 42х31 մմ:

2011 թվականին նրան միոմէկտոմիա է կատարվել. այս դեպքում հավանականություն կա (դեպքերի գրեթե 30%-ում), որ միոմատոզ հանգույցները կարող են նորից ի հայտ գալ:

Երրորդ հիվանդը Հունաստանից հայ կին է եղել՝ 46-ամյա Ս.Ի.-ն: Նրա մոտ արգանդի բազմահանգույց միոմա է հայտնաբերվել: Արգանդի չափը՝ 160х101х162 մմ: Այն ձեւախեղվել է միոմատոզ հանգույցների պատճառով, որոնցից ամենամեծը 67х70 մմ է եղել:

Բուժկենտրոնի erebunimed.com կայքում ծանոթանալով կլինիկայում կատարվող վիրահատության եւ հաջող արդյունքների մասին՝ նա որոշել է դիմել հենց «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետների օգնությանը:

«Էրեբունի» ԲԿ դիմելուց առաջ բոլոր հիվանդներին որպես բուժման միջոց հիստերէկտոմիա (արգանդի հեռացում) են առաջարկել: Սակայն բուժկենտրոնի անգիոգրաֆիայի ծառայության վիրաբույժ Արսեն Ծատուրյանը խնդիրը լուծել է ԱԶԷ-ի միջոցով, եւ վիրահատությունից 4-5 օր անց հիվանդները բավարար վիճակով դուրս են գրվել հիվանդանոցից:

Միոմաների հետ կապված ախտանշանների նվազում (ճնշում, արնահոսություն, հաճախակի միզում, փքվածություն, մեջքի ցավեր) հիվանդները կարող են զգալ արդեն վիրահատությունից 2 օր անց: Արգանդի չափերը սկսում են փոքրանակ ԱԶԷ-ից 6-8 ամիս անց: Էմբոլիզացիայի դեպքում միոմատոզ հանգույցները չեն հեռացվում: Էմբոլիզացիոն մասնիկները փակում են անոթները եւ միոման խաղողի պես «չորանում» է՝ դառնալով «չամիչ»: Փոքր միոմաներն ամբողջությամբ անհետանում են:

Հիստերէկտոմիայից հետո ծննդաբերության մասին արդեն խոսք լինել չի կարող: Իսկ ԱԶԷ-ի գլխավոր առավելությունն այն է, որ այն կանանց չի զրկում հղիանալու հնարավորությունից:

Էմբոլիզացիան հատկապես կարեւոր է, երբ արգանդի հեռացման հարց է դրված: Համապատասխան ցուցումների դեպքում արգանդի զարկերակների էմբոլիզացիան համարվում է արգանդի միոմայի բուժման մեղմ եւ ռադիկալ եղանակներից մեկը, որի երկարատեւ արդյունքները չեն զիջում բաց վիրահատական միջամտությանը՝ պահպանելով սեռական օրգանը եւ կնոջ պտղաբերությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել