Ամերիկյան Ռիչմոնդ քաղաքի բնակչուհին, որը 17 տարի շարունակ չէր կարողանում հղիանալ, միանգամից 6 երեխա է ունեցել:
Ռիչմոնդի հիվանդանոցում սա առաջին դեպքն է: Երեք տղաներն ու երեք աղջիկները կեսարյան հատումով լույս աշխարհ են եկել մայիսի 11-ին, հղիության 30-րդ շաբաթվա ընթացքում: Ծնունդն ընդունել է 40 բժշկից կազմված անձնակազմը: Բժիշկների տեղեկացմամբ՝ ամենափոքրիկ երեխան ծնվել է 700 գրամ, ամենամեծը՝ 1300 գրամ քաշով: Հիմա երեխաներն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են:
Փոքրիկների ծնողները՝ Նիգերիայից Հաջիբոլա եւ Ադեբոյա Տայվոները, շուրջ երկու տասնամյակ փորձել են երեխա ունենալ եւ շատ են ուրախացել՝ ՈՒՁՀ-ի ժամանակ իմանալով վեց երեխայի մասին:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ում 2015 թվականին 4 մլն երեխա է ծնվել եւ միայն 24 դեպքում է չորս կամ ավելի փոքրիկ լույս աշխարհ եկել, գրում է Washington Post-ը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր