• Latest news

Հինգ պատճառ, թե ինչու են մարդիկ ավելի հազվադեպ զբաղվում սեքսով

26 մայիսի, 2017  23:40

Միջին վիճակագրական մարդու սեքսուալ ակտիվությունն արեւմտյան երկրներում նկատելիորեն նվազել է վերջին տասնամյակում, պատճառը կարող է լինել աճող տագնապը, որը բնորոշ է ժամանակակից հասարակությանը, համարում է BBC Future-ի տեսաբանը։ Կան նաեւ այլ պատճառներ

Մենք ապրում ենք մարդկության պատմության մեջ ամենամեծ սեքսուալ ազատության դարաշրջանում։ Ու այդ առումով առավել պարադոքսալ է թվում այն փաստը, որը հաստատված է բազմաթիվ հետազոտություններով՝ այսօր մենք ավելի քիչ ենք սեքսով զաղվում, քան առաջ։

Այս տարվա մարտին հետազոտողներ Ջին Թվենջը, Ռայն Շերմանն ու Բրուք Ուելսը Archives of Sexual Behavior ամսագրում հրապարակել են մի հոդված, որում շեշտում են, որ 2010-ականների սկզբին ամերիկացիները տարեկան 9-ով քիչ սեռական կոնտակտ են ունեցել , քան 1990-ականների վերջին, այսինքն սեռական ակտերի միջին քանակը 15 տոկոսով նվազել է։

Սեռական ակտիվության նվազումը գրեթե նույնն է տարբեր սեռերի, ռասսաների, ազգությունների ու մասնագիտությունների ներկայացուցիչների շրջանում ։ Ընդ որում այդ ցուցանիշը ամենից նկատելիորեն նվազել է ամուսնացած զույգերի մոտ։

2013-ին Սեռական հարաբերությունների ու կենսակերպի ազգային հետազոտությունը ցույց է տվել, որ 16-44 տարեկան բրիտանացիներն ամսական միջինը հինգից էլ պակաս սեռական հարաբերություն են ունենում։

Մինչդեռ 2000-ին, ըստ նույնատիպ հարցման արդյունքների, բրիտանացիները ավելի ակտիվ սեռական կյանք ունեին՝ այդ գործակիցը այն ժամանակ կազմում էր տղամարդկանց համար ամսական 6.2 անգամ, իսկ կանանց համար՝ 6.3 անգամ:

Ամենավատ իրադրությունը Ճապոնիայում է, որտեղ վերջին տվյալներով, կանանց 46 ու տղամարդկանց 25 տոկոսը՝ 16-25 տարեկանում առհասարակ անտեսում է սեքսը։

Ո՞րն է պատճառը

1. Պոռնո

Առաջին ամենաակնհայտ բացատրությունը նոր տեխնոլոգիաներն են, որոնց միջոցով պոռնոգրաֆիան ավելի հասանելի է դարձել, իսկ սոցցանցերն էլ ընդլայնել են դրա սպառողների շրջանակը: Ապացուցված է, որ պոռնոգրաֆիայով հրապուրվելը փոխարինում է իրական սեքսը ու զգալիորեն նվազեցնում սեռական ցանկությունը։

Պոռնոգրաֆիան նաեւ նպաստում է սեռական խանգարումների առաջացմանը, որոնք նույնպես բացասաբար են ազդում իրական կյանքում սեռական առողջ զգացողությունների վրա։

2. Սոցցանցեր

Սեռական կյանքից մարդկանց շեղող երկրորդ գլխավոր պատճառը սոցիալական մեդիան է։ Եթե առաջ հետազոտողները ապացուցում էին, որ ննջարանում հեռուստացույց դիտելն է զգալիորեն նվազեցնում սեռական հրապույրը, ապա հիմա նման բացասական գործոններ են դարձել Ֆեյսբուքը, Թվիթերը, Ինստագրամը:

3. Աշխատանք

Լիբիդոյի նվազման եււս մեկ պատճառ է աշխատանքային ծանրաբեռնվածությունը, սթրեսն ու հոգնածությունը: Այս հարցում էլ, սակայն, կախումն այդքան էլ ակնհայտ չէ։ 1998-ին Journal of Family Psychology-ում հրապարակվել էր մի հետազոտությունը, որն ապացուցում էր, որ աշխատող կանանց ու տնային տնտեսուհիների սեռական ակտիվության մակարդակն այդքան էլ շատ չի տարբերվում։

Նույնիսկ հակառակը, որպես կանոն, մասնագիտական կյանքը ավելացնում էր սեռական ցանկությունն ու սեռական հարաբերությունների հաճախությունը:

Չնայած դա չի նշանակում, որ աշխատանքն ու հոգնածությունն առհասարակ չեն ազդում սեռական կյանքի վրա:

4. Սթրես

Սեռական ակտիվության ու սեռական բավարարվածության նվազման հիմնական պատճառը այնուամենայնիվ համարվում է սթրեսը, որը բնականաբար հաճախ կապակցված է աշխատանքի հետ։ 2010-ին երեք ամսվա ընթացքում 103 շվեյցարացի ուսանողուհիների մասնակցությամբ իրականացված հետազոտությունը ցույց էր տվել, որ որքան բարձր է սթրեսի մակարդակը, այդքան ցածր է սեռական ակտիվությունն ու համապատասխանաբար սեռական կյանքով բավարարվածությունը:

5. Ժամանակակից կյանքը որպես այդպիսին

Սեռական կյանքի վրա ազդող մյուս պատճառներից հետազոտողները առանձնացնում են հոգեկան առողջությունը, բարեկեցությունն ու երջանկության զգացողությունը: Վերջերս արեւմտյան հասարակություններում նկատվում է հոգեկան խանգարումների իսկական համաճարակ ու ամենատարածվածը դեպրեսիան ու տագնապի զգացումն են։

Ապացուցված է, որ դեպրեսիան նվազեցնոմ է սեռական հրապույրն ու խնդիրներ առաջացնում սեռական կյանքում։ Կայուն աշխատանքի ու սեփական բնակարանի բացակայությունը, գլոբալ աղետների վախն ու մեծ քաղաքներում միայնակ կենսակերպը վատ են ազդում հոգեան առողջության վրա։

Այսպիսով սեռական ակտիվության նվազումը կարելի է համարել ժամանակակից կյանքի հետեւանք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել