• Latest news

Ինչո՞ւ են որոշ մթերքներ մյուսներից ավելի համեղ թվում

1 հունիսի, 2017  13:04

Աշխարհի շատ երկրներում այսօր իրականացվում է առողջ սննդակարգի ակտիվ քարոզչություն, սակայն դրան ոչ բոլորն են հետեւում։ Ինչո՞ւ են օգտակար մթերքները մեզ նվազ համեղ թվում, քան վնասակարները, ու կա՞ արդյոք օգտակար ուտելիքն ավելի համեղ դարձնելու միջոց։

Հիմա արդեն հավաստի հայտնի է, որ գոյություն ունի գենետիկ հիմնավորում, թե ինչու տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում սննդի համը։ Օրինակ՝ գենետիկ զգայունությունն անդոստերոնի հանդեպ, որը պատասխանատու է խոզի մսի հոտի համար, հաճախ հանդիպում է ասիական արմատներով մարդկանց մոտ։ TAS2R38 գենի բացակայությունը կամ առկայությունը որոշում է՝ արդյոք մարդը կզգա բրոկոլիի դառնավուն համը, թե ոչ, ու ԴՆԹ անալիզը, որը ստացվում է թքի նմուշներից, կարող է նախապես ցույց տալ, թե ում է դուր գալիս կանաչ բանջարեղենից կերակրատեսակը, իսկ ում՝ ոչ։

Թուքը նույնպես կարող է փոխել սննդի համը։ Դրա մեջ պարունակվում է ՝ ամիլազա կոչվող էնզիմ, որը կրախմալը շաքարի է տրոհում։ Որոշ երեխաներ սիրում են երկար ժամանակ հացը բերանում պահել հենց այդ պատճառով՝ ամիլազայի ազդեցության տակ այն քաղցր է դառնում։ Մյուս էնզիմները «աշխատում են» ճարպերի ու սպիտակուցների հետ ու կարգավորում, թե մարդիկ ինչպես են ընկալում սնունդը։ Թքի բաղադրությունը անհատական է յուրաքանչյուր մարդու համար, այն փոխվում է օրվա ընթացքում ու կախված է տրամադրությունից, սննդից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ու նույնիսկ օրվա ժամից։ Թքի մեջ էնզիմների բազմազանոթյունն ու խտությունը որոշում է տվյալ մարդու համար սննդի համը։ Բացի դրանից դերակատարում ունի նաեւ բերանի խոռոչի միկրոբիոմը։

Ինգրիդ Ապեկվիստը՝ Commonwealth Scientific and Industrial Research Organisation-ից (CSIRO, Ավստրալիա) ու նրա գործընկերները մշակել են համակարգչային մոդել, որը նմանակում է սննդի ծամելն ու մարսողությունը, նաեւ գործիք, որի օգնությամբ կարելի է գտնել սննդային նախապատվությունների համար պատասխանատու գեները։

Ի լրումն դրան՝ գիտնականները հետազոտությունների ընթացքում որոշել են, թե ինչպես են թքի մեջ գտնվող սպիտակուցները փոխում մթերքների համը։ Պարզվում է, որ սննդի համի վրա մեծ ազդեցություն է թողնում այն , թե ինչպես է մարդը ծամում սնունդը, այն թրջում թքով ու շարժում լեզվով։ Առայսօր բարդ էր չափել համը, քանի որ մարդիկ տարբեր ձեւերով են ուտում։ Իսկ այս մոդելը կառուցված է իրական մարդկանցից վերցված տվյալների վրա, որոնք ամենաբազմազան մթերքներն են օգտագործում։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է սնունդը տրոհվում բերանում ու ինչպես են աղի ու շաքարի նման բաղադրիչները տեղաշարժվում դեպի համի ռեցեպտորներ, նաեւ թե ինչպես է այն մարսվում ստամոքսում ու շարժվում մարսողական տրակտով։

Գիտնականների խոսքով, ապագայում այդ մոդելը հնարավոր կլինի օգտագործել սննդի անհատականացման համար, այսինքն՝ որոշակի մարդու համար իդեալական սննդակարգ մշակելու համար՝ հաշվի առնելով նրա ֆիզիոլոգիան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է