• Latest news

Ինչո՞ւ յուրաքանչյուր մանկական հիվանդանոցում պետք է լինի հոգեբան ու խաղային թերապիայի կաբինետ

1 հունիսի, 2017  20:35

Շատ երեխաներ են վախենում գնալ բժշկի ամենսովորական հետազոտությունների համար, իսկ երկար ժամանակ հիվանդանոցում պառկելը մեծ սթրես է նրանց համար։ Այդ սթրեսը հաղթահարելուն կօգնի խաղաթերապիան՝ խաղի գործածումով հոգեթերապեւտիկ ներգործության հայտնի մեթոդը։

Լուսինե Հովհաննիսյանը արդեն ավելի քան 10 տարի է կլինիկական մանկական հոգեբան է աշխատում ու խաղաթերապիայի այդ արդյունավետության մասին լավ գիտի։ Երեխաների հետ հոգեթերապեւտիկ աշխատանքը, նրա խոսքով, ոչ միայն օգնում է փոքր հիվանդներին ավելի հեշտ հաղթահարել հիվանդանոցում գտնվելը, այլեւ ազդում է նրանց բուժման որակի վրա։

«Երբ երեխան գալիս է հիվանդանոց, շուրջը նրան ամեն ինչ սարսափելի ու օտար է թվում, նա չի ուզում մնալ այնտեղ։ Բայց երբ տեսնում է, որ հիվանդանոցում կան ծաղրածուներ, խաղալիքներ, խաղերի համար սենյակ, որտեղ կարելի է ուրախանալ ու նոր ընկերներ գտնել, հիվանդանոցը այլեւս սարսափելի վայր չի լինում։ Մենք փորձում ենք անել այնպես, որ երեխան առհասարակ մոռանա, որ հիվանդանոցում է։ Երեխան պետք է խաղա, նկարի, որեւէ կարեւոր բանով զբաղվի, որպեսզի մոռանա, որ առհասարակ հիվանդանոցում է հայտնվել»,- նշել է հոգեբանը։

Նրա խոսքով, եթե երեխան հանգիստ է , լարված չէ, սթրես ու վախ չի զգում, նրա համար բուժում կազմակերպելը շատ ավելի հեշտ է։ Նույնիսկ եթե բուժակարգերը նրան տհաճ ու ցավոտ են թվում, նա դրանք ավելի հեշտ է հաղթահարում, եթե գիտի, որ շուտով ամեն ինչ կավարտվի, ու ինքը կգնա խաղալու։ Այդ ամենը օգնում է նաեւ հաղթահարել բժիշկների առաջ անհամարժեք վախը՝ բժիշկը դադարում է լինել մարդ, ով ցավ է պատճառում ու դառնում է մարդ, ով կօգնի առողջանալ։

Հոգեբանը նշել է, որ բավականին հաճախ հիվանդանոցների ու բժիշկների հանդեպ երեխաների վերաբերմունքի ձեւավորման համար մեղավոր են լինում ծնողները ՝ չգիտակցելով իրենց բառերի հետեւանքները, նրանք երբեմն վախեցնում են երեխաներին «քեզ լավ պահիր, թե չէ բժշկին կկանչեմ, որ նա քեզ սրսկի» ու դրա նման այլ արտահայտություններով։ Երբեմն նման մեկ արտահայտությունից հետո երեխայի մոտ ձեւավորվում է վախ բժիշկների հանդեպ, նրա այլ վախերի հետ միասին (օրինակ 3-5 տարեկան երեխաները բավականին հաճախ վախենում են մուլտֆիլմերի ու ֆիլմերի սուպերհերոսներից ու պերսոնաժներից, իսկ 7 տարեկանից հետո երեխաները հաճախ սկսում են վախենալ մահից)։ Մանկական հոգեբանի խնդիրն է օգնել երեխային հաղթահարել բոլոր վախերը, որոնք նրանք անհանգստանում են ու որոնք կարող են խանգարել բուժմանը։

Հաճախ վախերի հետ աշխատանքի համար օգտագործում են հենց խաղաթերապիան, երբեմն էլ դերային խաղերը, որոնցում երեխան կատարում է բժշկի դերը, իսկ մեծահասակները դառնում են նրա հիվանդները։

«Երեխաների հետ աշխատանքում շատ կարեւոր է լսել նրանց ՝ սա օգնում է հասկանալ, թե հատկապես ինչ է նրանց պետք ու գտնել նրանց հետ աշխատանքի առավել արդյունավետ միջոց»,- նշել է հոգեբանը։

Երբեմն նման աշխատանքի ընթացքում հոգեբանին հաջողվում է երեխաների մեջ հայտնաբերել տաղանդներ, որոնց մասին նույնիսկ նրանց ծնողները մինչ այդ չգիտեին։ Օրինակ պարզվում է, որ երեխաներից մեկը հոյակապ նկարում է, մյուսը՝ լավ երգում, պարզապես նախկինում նրանք հնարավորություն չեն ունեցել դրսեւորել իրենց նման ոլորտներում։

«Մեր հիվանդանոցում բազմաթիվ պատեր նկարազարդված են երեխաների աշխատանքներով։ Ու գիտեք, նրանք սկսում են գիտակցել իրենց կարեւորությունը, երբ հերթական այցելության ժամանակ տեսնում են պատերին իրենց նկարները»,- նկատել է հոգեբանը։

Եվրոպական շատ երկրներում նման կաբինետներ կան յուրաքանչյուր հիվանդանոցի մանկական բաժանմունքում։ Լուսինե Հովհաննիսյանը վստահ է, որ խաղաթերապիայի համար կաբինետները ու հոգեբանները անհրաժեշտ են Հայաստանի յուրաքանչյուր հիվանդանոցում, որտեղ կա թեկուզ մեկ մանկական բաժանմունք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել