• Latest news

Մեծ Բրիտանիայում 6 երեխաների մայրը կեսարյան հատումից հետո պրակտիկանտի մեղքով մահացել է

2 հունիսի, 2017  14:56

Վեց երեխաների մայրը ծննդաբերությունից հետո մեծ քանակությամբ արյուն կորցնելու հետեւանքով մահացել է: Ծնունդը փորձաշրջան անցնող վիրաբույժ է ընդունել: Բժշկի մեղքով, որը 45-ամյա Ռոզիդա Էտվարիին կեսարյան հատում է արել, կնոջ մոտ ուժեղ արնահոսություն է սկսվել: Դա Անգլիայի Քրոյդոնի հիվանդանոցում արձանագրված արդեն հինգերորդ դեպքն է: Նորածին երկվորյակները ողջ են մնացել: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Քանի որ Ռոզիդան պոտենցիալ մահացու հիվանդություն՝ պրեէկլամփսիա է ունեցել, իսկ երկվորյակներից մեկը՝ սրտի հետ կապված խնդիրներ, բժիշկները որոշել են կեսարյան հատում անել: Բայց վիրահատության ընթացքում պրակտիկանտ Լաթիկա Նարանգը չի կարողացել դադարեցնել արնահոսությունը, ինչի արդյունքում հիվանդը 6.5 լիտր արյուն է կորցրել:

Սրան հետեւել է հիվանդանոցի բուժանձնակազմի սխալը. նրանք կարծել են, թե կինն ընդամենը 3.5 լիտր արյուն է կորցրել, այդ պատճառով քիչ քանակությամբ արյան փոխներարկում են արել: Շարունակվող ներքին արնահոսության պատճառով նույն օրը Ռոզիդայի մոտ երկու անգամ սրտի կանգ է արձանագրվել:

«Գիտեի, որ հարկավոր է օգնության կանչել, բայց ժամանակ չկար: Փորձում էի պահպանել արգանդը»,- ասել է Լաթիկա Նարանգը:

Մանկաբարձության բաժանմունքի բժիշկները պետք է ավագ գործընկերներին մեծ քանակությամբ արյան կորստի մասին հայտնեին անմիջապես, բայց զանգահարել են երեք ժամ անց, երբ Ռոզիդան արդեն վերակենդանացման բաժանմունքում էր: Հիվանդանոցը համաձայնել է կնոջ ընտանիքին փոխհատուցում վճարել, բայց բոլոր մեղադրանքները հանվել են: Դատալսումները մինչեւ հիմա շարունակվում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել