• Latest news

Երիտասարդները սկսել են ավելի հաճախ բախվել կաթվածին. հետազոտություն

15 հունիսի, 2017  22:35

Անցյալում ընդունված էր համարել, որ կաթվածի նման հիվանդությունները սպառնում են միայն տարեց մարդկանց: Մինչդեռ հիմա Լայոլի համալսարանին առընթեր բժշկական կենտրոնի նյարդաբանները զգուշացնում են, որ վերջին տարիներին երիտասարդները սկսել են ավելի հաճախ բախվել կաթվածներին:

Գիտնականների հաշվարկով՝ մեր օրերում կաթվածների մոտ 15 տոկոսը բաժին է ընկնում դեռահասներին եւ երիտասարդներին: Նրանց խոսքով՝ վերջին տարիներին «կաթված» ախտորոշմամբ հոսպիտալացված 15-ից մինչեւ 44 տարեկան հիվանդների թիվը 3 անգամ աճել է:

Մասնագետների խոսքով՝ ժամանակակից երիտասարդները ավելի հաճախ են հիվանդանում «տարեց» հիվանդություններով, օրինակ՝ հիպերտոնիայով կամ դիաբետով: Արյան բարձր ճնշումը եւ խոլեստերինի բարձր մակարդակը, ծխելը, կյանքի ծանր ռիթմը, դիաբետն ու ավելորդ քաշը սրտի եւ գլխուղեղի կաթվածների առաջացման հավանականության գլխավոր պատճառներն են, եւ այս բոլոր գործոնները երիտասարդներին լավ հայտնի են:

Բժիշկները հիշեցրել են, որ կաթվածների շարքում առավել հաճախ 2 տեսակ է հանդիպում՝ հեմոռագիկ եւ իշեմիկ: Առաջինի դեպքում տեղի է ունենում անոթների պայթում եւ ուղեղում արյան զեղում, երկրորդի դեպքում՝ անոթների խցանում, որը էմբոլիա կամ գլխուղեղի անոթների թրոմբոզ է առաջացնում: Ըստ որում՝կաթվածի իշեմիկ տեսակին է բաժին ընկնում ընդհանուր քանակի մոտ 85 տոկոսը:

Նշենք, որ վերջին շրջանում ավելի շատ տվյալներ են հայտնվում, որոնք վկայում են, որ «տարիքային» հիվանդությունները զգալիորեն «երիտասարդացել» են: Այսպես՝ գիտնականների տվյալներով օստեպորոզի կամ Ալցհեյմերի հիվադության զոհ կարելի դառնալ շատ ավելի վաղ, քան շատերը պատկերացնում են: Ինչպես պնդում են մի շարք գիտնականներ, մարդը կարող է դեմենցիայով ախտահարվել դեռեւս մինչեւ 30 տարեկան դառնալը, ըստ որում՝ նման հիվանդությամբ տառապող մարդիկ հաճախ ճիշտ ախտորոշում չեն ստանում, քանի որ քիչ թվով մասնագետների մտքով կանցնի, որ մարդու մոտ ծերունական տկարամտությունը կարող է այդքան երիտասարդ տարիքում սկսվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել