• Latest news

Տեստոստերոնի ներարկումից հետո երիտասարդի առնանդամը 2 անգամ մեծացել է

21 հունիսի, 2017  23:49

Մենք բոլորս բազմիցս գովազդային հոլովակներ ենք տեսել եւ հաղորդագրություններ ընթերցել անհավանական հաբերի եւ գելերի մասին, որոնք իբր առնանդամը մեծացնում են: Այս բոլոր մեթոդներն, իհարկե, չեն գործում: Սակայն մի երիտասարդի իսկապես հաջողվել է իր առնանդամը 2 անգամ մեծացնել տեստոստերոնի ներարկման շնորհիվ: Այս մասին հայտնում է British Medical Journal Case Reports ամսագիրը:

Հիվանդը, ում անունը չի հաղորդվում, Պակիստանից է ծագում եւ տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ, որի հետեւանքով նրա օրգանիզմում տեստոստերոնի` «առնականության» հորմոնի անբավարարություն կար: Տեստոստերոնի պակասի պատճառով նրա առնանդամի երկարությունը 5 սմ-ի հազիվ էր հասնում: Նրա ամորձիները եւս փոքր էին, քան նրա տարիքի մյուս տղամարդկանց մոտ: Նա նաեւ մորուք չուներ, մազեր` թեւատակերին եւ աճուկին:

Պակիստանի Aga Khan University բժշկական կենտրոնի բժիշկները նրա մոտ հիպոհոնադիզմ են ախտորոշել: Տղամարդուն սկսել են տեստոստերոն ներարկել, եւ 9 ամիս հետո նրա առնանդամը մեծացել է մինչեւ 9,4 սանտիմետր, ամորձիները նույնպես մեծացել են մինչեւ նորմալ չափեր:

Այլ տղամարդկանց տեստոստերոնի ներարկումները չեն օգնում սեռական օրգանները մեծացնել, ուստի խորհորդ չի տրվում այս նպատակով ներարկումներ կատարել. առանց ցուցումների նման ներարկումները կարող են վտանգավոր լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել