• Latest news

Երկրի վրա ոտնաթաթի հնագույն պրոթեզը Եգիպտոսում է հայտնաբերվել

21 հունիսի, 2017  21:33

Հին եգիպտական անվանի կնոջ դամբարանում հնագետները հայտնաբերել են Երկրի վրա ոտնաթաթի ամենահին պրոթեզը: Այս մասին հայտնում են Բազելի համալսարանի մամուլի ծառայությունից:

Պեղումների ղեկավար Սյուզաննա Բիքելը նշել է, որ այս արտեֆակտը գտնվել է Լուքսորից ոչ հեռու տեղադրված դամբարանադաշտում` Շեյխ Ադբ էլ Քուրնա կոչվող տեղավայրում: Այստեղ թաղված են անվանի մարդկանց աճյունները, որոնք Հին Եգիպտոսի մայրաքաղաքի արվարձաններում են բնակվել մոտ 3,5-3 հազար տարի առաջ, Նոր Թագավորության դարաշրջանում, «երկու տների թագավորության» ժամանակ: Վերջին տարիներին այստեղ մի քանի տասնյակ նոր դամբարաններ են հայտնաբերվել, որոնք փորվել են ժայռերի մեջ, որոնց մի մասը կողոպտվել է մինչեւ գիտնականների կողմից հայտնաբերվելը: Այս դամբարաններից մեկը հետազոտելով`Բիքելը եւ նրա գործընկերները պատահաբար ավելի համեստ մի դամբարան են նկատել, որն ապարի մեջ փորված էր առավել հին դամբարանի «վրայից»:

Այս դամբարանը նույնպես կողոպտված էր, սակայն նրա մեջ գիտնականները հայտնաբերել են զամանալի մումիայի մասունքները, որի վրա եղած գտածոն արմատապես փոխում է մեր պատկերացումները հին եգիպտական բժշկության մասին: Կնոջ ոտքին, որն այս դամբարանում է թաղվել մոտ 3000 տարի առաջ` Նոր Թագավորության մայրամուտին, ոտնաթաթի պրոթեզ է հայտնաբերվել, որն անհայտ վարպետը հմտորեն է պատրաստել` ունենալով անատոմիայի լավ գիտելիքներ եւ փայտի փորագրության հմտություններ:

Պրոթեզը կատարելապես հարմարեցված էր մահացած աղջկա ոտքի չափին, որը կորցրել էր բութ մատը եւ աջ ոտնաթաթի գրեթե կեսը, այն ոտքին հուսալիորեն ամրացված էր փոկերի ու ամրակապերի բարդ համակարգի միջոցով:

Մումիայի ռենտգենյան լուսանկարներով եւ տոմոգրաֆիական պատկերներով պարզվել է, որ այն բազմիցս ձեւափոխվել է եւ հարմարեցվել եգիպտուհու ոտքի ձեւին, որի շնորհիվ պրոթեզը, ի տարբերություն պատմական ավելի ուշ դարաշրջանների պարզագույն փայտե ոտքերի, նրան չի խանգարել քայլել եւ կանգնել, ինչպես նաեւ ուներ դրա տիրոջ ոտքին առավելագույնս նման ձեւ, որը, ըստ ամենայնի, հայտնի ծագում, շատ պաշարներ եւ ազդեցություն է ունեցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է