• Latest news

«Փակ արհեստանոց» լուսանկարչական ցուցահանդեսը կներկայացնի կրծքի վերականգնումը եւ սրտի բաց վիրահատությունը

22 հունիսի, 2017  12:57

Հունիսի 23-ին Երեւանում կբացվի արտասովոր ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն 90 տարբեր վիրահատությունների լուսանկարներ, այդ թվում` կրծքի վերականգնման, սրտի եւ ուղեղի բաց վիրահատություններ:

Ցուցահանդեսի հեղինակ, լուսանկարիչ եւ ռեժիսոր Էրիկա Բադալյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ վիրահատարաններում լուսանկարելու եւ «Փակ արհեստանոց» ցուցահանդես կազմակերպելու գաղափարն առաջացել է, երբ 7 տարի առաջ իր հետ տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո ավելի քան 2 տարի հիվանդանոցում է անցկացրել: 4 տարի նա ցուցահանդեսի համար նյութ է հավաքել եւ լուսանկարել:

Հեղինակի խոսքով` այս ընթացքում իր վրա ամենամեծ տպավորությունը գործել է սրտի բաց վիրահատությունը, մինչ այդ նա չի պատկերացրել, թե նման վիրահատություններն ինչպես են անցկացվում: Նրան նաեւ տպավորել է ուռուցքի հետեւանքով կրծքի վերակառուցման վիրահատությունը` հիվանդի մեջքից վերցրած հյուսվածքների օգտագործմամբ:

«Փակ արհեստանոց» անվանումը պատահաբար չի ընտրվել. հեղինակի պարզաբանմամբ` սովորական մարդկանց համար վիրահատարանն իսկապես «փակ արհեստանոց» է, նրանք պատկերացում չունեն, թե փակ դռների ետեւում ինչ է կատարվում: 

«Իմ նպատակն է լուսանկարների միջոցով մարդկանց ուշադրությունը գրավել այս ոլորտին: Ես ցանկանում եմ, որ նրանք դադարեն վախենալ վիրահատարանում տեղի ունեցողից, որ իմանան, թե այնտեղ հատկապես ինչ է տեղի ունենում, մինչ իրենք քնած են, ինչպես է ապահովվում ստերիլությունը, ինչ հմտությունների են տիրապետում վիրաբույժները»,- ասաց հեղինակը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ: Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան  Լուկաս Գասերը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսի գաղափարը իրեն շատ է հետաքրքրել, քանի որ այն զգալիորեն տարբերվում է ստանդարտ մշակութային ծրագրերից, որոնց բոլորը վարժվել են: Դեսպանին նաեւ տպավորել է Էրիկա Բադալյանի պատմությունը:

Ցուցահանդսը կբացվի հունիսի 23-ին, ժամը 19:00-ին` Բուզանդի 3 հասցեում եւ կտեւի մինչեւ հունիսի 26-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է