• Latest news

Իսրայելական կողմը թող հրապարակի կեղծ դիպլոմների համարները. «Հայբուսակ» համալսարանի դեկան

22 հունիսի, 2017  20:25

Արտասահմանյան բժիշկ ուսանողի մոտ Հայաստանում ստացած դիպլոմի առկայությունը դեռեւս բավարար չէ, որ նա իր երկրում սկսի աշխատել. երկների մեծ մասում նա նախ պետք է քննությամբ ապացուցի իր մասնագիտական պիտանիությունը, ինչպես նաեւ ասպիրանտուրա եւ օրիդինատուրա ավարտի: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Հայբուսակ» համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան Յանինա Մարինոսյանը:

Արտասահմանյան ուսանողները կարող են Հայաստան սովորելու գալ միջնորդների միջոցով կամ ինքնուրույն` համացանցում գտնելով իրենց հետաքրքրող համալսարանի տվյալները: Հայկական համալսարաններ` պետական եւ մասնավոր, կարող են սովորելու գալ նաեւ, այսպես կոչված, տրանսֆերային ուսանողները, որոնք մեկ կամ երկու տարի ուրիշ համալսարանում են սովորել, բայց ինչ-ինչ պատճառով ցանկանում են ուսումը Հայաստանում շարունակել:

Յանինա Մարինոսյանի եւ Կրթության միջազգային ակադեմիայի գլխավոր տնօրեն Սուրեն Մամիկոնյանի պարզաբանմամբ` «Հայբուսակում» նման ուսանողների փաստաթղթերը հատուկ հանձնաժողովն է ստուգում, որն այնուհետեւ պաշտոնական հարցում է ուղարկում այն համալսարաններ, որտեղ նրանք սովորել են, որպեսզի հաստատեն  նրանց փաստաթղթերի եւ կրեդիտների հավաստիությունը: Եթե բոլոր փաստաթղթերը կարգին են, արտասահմանյան ուսանողին ընդունում են:

Յանինա Մարինոսյանը նշեց, որ նրանց գիտելիքները Հայաստանում չեն վերստուգվում` մյուս բուհի փաստաթղթերի առկայությունը նրանց ընդունելու համար հիմնավորում է համարվում: Իհարկե, փաստ չէ, որ տրանսֆերային ուսանողը Հայաստանում ուսումը կշարունակի այն նույն կուրսում, որից տեղափոխվել է. եթե նա, օրինակ,  պետք է 3-րդ կուրս ընդունվի, սակայն տեղական ծրագրով նրա գիտելիքները եւ կերդիտները 2-րդ կուրսին են համապատասխանում, ապա նա ստիպված կլինի 2-րդ կուրս ընդունվել:

Հայաստանում արտասահմանյան եւ տեղական ուսանողները տարբեր ծրագրերով են սովորում. այսպես` տեղական ուսանողները 5 տարի են սովորում (բակալավրիատ) եւ 2 տարի (մագիստրատուրա), իսկ արտասահմանյան ուսանողները 6 տարի են սովորում:

«Մեր արտասահմանյան շրջանավարտները դիպլոմի հետ ներդիր են ստանում, որի մեջ նշված է, թե ինչ առարկաներ են սովորել, քանի ժամ, երբ եւ ինչպես են քննությունները հանձնել, ինչպիսի գնահատականներ են ստացել, նրանց երկրներում այս տեղեկությունները կարող են օգտակար լինել»,- նշեց Յանինա Մարինոսյանը:

Եթե նույնիսկ արտասահմանյան ուսանողը ամբողջ 6 տարի ջանասիրաբար է սովորել եւ դիպլոմ ստացել, նա դեռեւս չի կարող իր հայրենիք վերադառնալով սկսել բժիշկ աշխատել: Նա նախ պետք է մասնագիտական պիտանիության քննություն հանձնի, օրդինատուրա անցնի: Սակայն այս ամենի կազմակերպմամբ արդեն նրանց երկրներում համապատասխան ատյաններն են զբաղվում:

Մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Իսրայելի ոստիկանությունը քննում է երկրի Առողջապահության նախարարության բողոքը` կապված այն հանգամանքի հետ, որ իսրայելցի ուսանողները, հնարավեոր է, Հայաստանում կեղծ բժշկական դիպլոմներ են ստանում, Յանինա Մարինոսյանը նշեց, թե արժի, որ Իսրայելի ոստիկանությունը հրապարակի դիպլոմների համարները, որոնք կասկածի տակ են, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե հատկապես որ բուհերն են դրանք տրամադրել: Դեկանը վստահ է, որ «Հայբուսակը» այս բուհերի թվում չի լինի:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել