• Latest news

Աղջիկը հիշողությունից զրկվել է ուղեղի ուռուցքի բուժումից հետո

23 հունիսի, 2017  10:49

17-ամյա Շառլոտա Ռեյդը հիշողությունից զրկվել է ուղեղի բարորակ ուռուցքը ճառագայթմամբ բուժելու հետեւանքով:

Շառլոտան ընդամենը 3 տարեկան էր, երբ նրա մոտ ուժեղ գլխացավեր սկսվեցին: Ցավազրկողները, փաստորեն, նրան չէին օգնում, իսկ մեծանալուն զուգահեռ ցավերն ավելի էին սաստկանում: 2015 թվականի հուլիսին աղջիկն իսկական ախտորոշմանը տեղեկացավ` կրանիոֆարինգիոմա: Սա հիպոֆիզի հազվագյուտ, սակայն բարորակ ուռուցք է: Այս գեղձը պատասխանատու է օրգանիզմում հորմոնների մակարդակի համար:

Նա ճառագայթման կարիք ուներ. պետք է կատարվեր պրոտոնային թերապիա մինչեւ վիրաբույժներն ուռուցքը կհեռացնեին: Ի տաբերություն ավանդական ռադիոթերապիայի, պրոտոնային ճառագայթումը թույլ է տալիս ճշգրիտ որոշել ուռուցքի տեղը, որը առողջ հյուսվածքները չի վնասում: Սակայն բուժումն անսպասելի կողմնակի էֆեկտներ է ունեցել` այն աղջկան զրկել է կարճ հիշողությունից եւ վատթարացրել տեսողությունը: Հիմա նա չի կարողանում հիշել շաբաթվա օրը կամ նույնիսկ ճաշին ինչ է կերել: Իսկ Շառլոտայի մայրը ստիպված է ամբողջ օրն անընդհատ պատասխանել դստեր հարցերին:

Շառլոտան հիշում է այն ամենը, ինչ տեղի է ունեցել մինչեւ բուժումը սկսելը, սակայն հետո տեղի ունեցածից ոչինչ չի կարողանում հիշել: Ծնողները մշտապես բազմաթիվ լուսանկարներ են անում, որ նրան օգնեն հիշողությունը վերականգնել, աղջկան գրություններ են գրում, սակայն դեռեւս ոչինչ չի օգնում:

Հետաքրքիր է, որ պրոտոնային թերապիան, հանուն որի Շառլոտան ծնողների հետ ԱՄՆ էր մեկնել, առայժմ ուռուցքը սոսկ կայունացրել է` աննշան փոքրացնելով չափը: Հայտնի չէ կրանիոֆարինգիոման ամբողջովին կվերանա՞:

Բուժող բժիշկներն ասում են, որ մարդու ուղեղը զարմանալի օրգան է, որն ունակ է ինքնուրույն վերականգնվել, սակայն դրա համար երբեմն տարիներ են պահանջվում: Այսինքն` Շառլոտան կարող է իր կարճ հիշողությունը վերականգնել, սակայն բացառված չէ նաեւ, որ դա երբեք չպատահի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել