• Latest news

ՀՀ կրթության նախարարությունը դիմել է ԱԳՆ Իսրայելում հայկական «կեղծ» դիպլոմների գործով

23 հունիսի, 2017  17:32

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն Իսրայելում հայկական դիպլոմների հետ ծագած խնդրի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը։

«Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած այն փաստը, որ Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը,  ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտնում է, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման հրապարակումները ստվեր են գցում ոչ միայն Հայաստանի կրթական համակարգի, այլ նաեւ ողջ պետության միջազգային հեղինակության վրա, խնդրում ենք Ձեր միջնորդությունը` Իսրայելի համապատասխան կառույցներից խնդրի վերաբերյալ հնարավորինս մանրամասն, այդ թվում` բուհերի, դիպլոմների, շրջանավարտների ինքնության մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ»:

Հավելենք, որ համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հետամուտ է լինելու խնդրի վերաբերյալ ամբողջական եւ բազմակողմանի քննության անցկացմանը», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ իսրայելական The Marker պարբերականի հաղորդմամբ` Իսրայելի ոստիկանությունը ստուգում է Առողջապահության նախարարության ներկայացրած բողոքը Հայաստանում տրամադրվող գիտական աստիճանների վերաբերյալ, որոնք, հնարավոր է, կեղծ են: Հաղորդվում է մի ամբողջ ինդուստրիայի գործունեության մասին, որը Հայաստան է տեղափոխում արաբ ուսանողներին, որոնք ձախողվել են անվանի համալսարաններում եւ ուսումն ավարտում են Հայաստանում:

Ըստ պարբերականի, Իսրայելում գործակալներ են գործում, որոնք գտնում են այն արաբ ուսանողներին, որոնք բժշկություն կամ ատամնաբուժություն են սովորում այնպիսի երկրներում, ինչպիսին են Հորդանանը, Գերմանիան կամ Իտալիան, եւ որոնց այդպես էլ չի հաջողվել ուսման առաջին կամ երկրորդ տարին ավարտել: Գործակալները (նույնպես արաբական հատվածից) ձախողված ուսանողներին առաջարկում են Հայաստան տեղափոխվել, որը ներառում է կեցավայրը եւ որոշակի վճարի դիմաց տեղական համալսարաններում սովորելը: Տարբեր տեղեկություններով` խոսքը 10 հազար եվրոյի մասին է:

Ուսանողները Հայաստան են ժամանում, որտեղ նրանց է սպասում այս ինդուստրիայի ներկայացուցիչը, նույնպես արաբ, որը հոգում է նրանց պահանջմունքները: Հաստատություններում, որտեղ նրանք ընդունվում են, նրանք պարտավոր չեն իրենց ձախողած դասընթացը վերահանձնել, ուսումը սկսում են միանգամից երկրորդ կամ երրորդ կուրսից եւ 5 տարվա հաջող ուսման դիպլոմ են ստանում: Դեռեւս պարզ չէ` նրանք այս համալսարաններում ընդհանրապես սովորում են, թե ոչ:

Պարբերականը նշում է, որ այս վկայությունների հիման վրա Իսրայելի Առողջապահության նախարարությունը արդեն մեկ տարուց ավելի չի հաստատում Հայաստանից վերադարձած հարյուրավոր ուսանողների դիպլոմները: Թողարկվել է նաեւ Առողջապահության նախարարության հատուկ զգուշացում Հայաստանում կրթություն ստանալ ցանկացող ուսանողների համար, որ նրանց դիպլոմները, հնարավոր է, Իսրայելում չճանաչվեն:

Հարկ է նշել, որ The Marker-ի հոդվածում չի նշվում, թե Հայաստանի հատկապես որ բուհերում են ուսանողներին իբրեւ թե կեղծված դիպլոմներ տալիս:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել