• Latest news

Քիչ ածխաջրերով սննդակարգը ուղեղի վրա թմրանյութի նման է ազդում

26 հունիսի, 2017  10:52

Սննդում ածխաջրերի շատ ցածր մակարդակի դեպքում օրգանիզմը նյութ է սինթեզում, որը էյֆորիա է առաջացնում:

Սննդակարգը, որի դեպքում սնունդում ածխաջրերի օրական ծավալը սահմանափակված է 50 գրամով, բայց մեծացված է ճարպերի պարունակության մակարդակը, նաեւ կետոգենային են անվանում: Նման ձեւով սնվելու դեպքում, ինչպես The Conversation ամսագրում հրապարակված հոդվածում նշում է Նոր Հարավային Ուելսի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Բրաունը, նյութափոխանակությունը փոխվում է` էներգիայի հիմնական աղբյուր են դառնում ոչ թե ածխաջրերը, այլ կուտակված ճարպերը:

Էներգիա ստանալու համար ճարպերի պաշարների տարրաբաժանման պրոցեսը կետոզ է կոչվում: Սա մի քանի օր է տեւում, որի ընթացքում օրգանիզմը «կարծում» է, թե սոված է: Այն բանից հետո, երբ գլյուկոզայի պաշարները սպառվում են, ճարպերի տարրաբաժանման արտադրանքը, ճարպաթթուները սկսում են արյան մեջ մտնել: Լյարդում ճարպաթթուները վերափոխվում են կետոնային մարմինների, մասնավորապես` ացետոացետատի, որոնք էլ հանդիսանում են էներգիայի հիմնական աղբյուրները: Ացետոացետատի կորուստը նվազագույնի հասցնելու համար, որը հեշտությամբ ածխաթթու գազի եւ ացետոնի է տարրաբաժանվում, լյարդն այն վերածում է ավելի կայուն նյութի` բետահիդրոկսիբուտիրատի (BHB), որը եւ քաղցող մարդկանց կամ ցածրածխաջրային սննդակարգի հետեւողների մոտ առաջացնում է էյֆորիայի զգացումը:

Քիմիայի տեսակետից բետահիդրոկսիբուտիրատը գամմահիդրոկսիբուտիրատի (GHB) շատ մոտ ազգակիցն է, որը ռեկրեացիոն թմրանյութ է, նաեւ «ֆենտեզի» է կոչվում: Կետոզի պրոցեսում BHB-ն հասնում է գլխուղեղի խորը կառույցներին` այնտեղ միանալով այն նույն ռեցեպտորներին, ինչ եւ GHB-ն: Ըստ որում` BHB-ն այնպիսի բացասական կողմնակի էֆեկտներ չի առաջացնում (գիտակցության կորուստ, ջղաձգումներ եւ նույնիսկ մահ), ինչպիսին GHB-ն:

Բրաունը նրանց, ովքեր կցանկանան թմրանյութային էֆեկտ ստանալու համար կետոգենային սննդակարգ օգտագործել, նախազգուշացնում է, որ սնվելու այս տեսակն իր կողմնակի էֆեկտներն ունի` ոսկորներում կալցիումի մակարդակի նվազում, երիկամներում քարերի առաջացման մեծ հավանականություն եւ զարգացման դանդաղում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել