• Latest news

Կպչուն վիճակները, հնարավոր է, կապված են ուղեղի բորբոքման հետ

26 հունիսի, 2017  14:15

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը (ՕԿԽ, որը կոչվում է նաեւ սեւեռուն վիճակների նեւրոզ), հնարավոր է, կապված է ուղեղի բորբոքման հետ. ՕԿԽ-ով տառապող մարդկանց մոտ գլխուղեղի բորբոքման մակարդակը բարձր է, պարզել են Neurochemical Imaging Program in Mood and Anxiety Disorders at the Centre for Addiction and Mental Health-ի (Տորոնտո, Կանադա) գիտնականները:

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմանը հատուկ են ակամա սեւեռուն մտքերի (օբսեսիաների) առաջացումը եւ դրանցից սեւեռուն ծիսական գործողությունների (կոմպուլսիվների) միջոցով ազատվելու փորձերը, ինչպիսին է ձեռքերի մշտական լվացումը կամ դռան փականների ստուգումը:

Կանադացի գիտնականների հետազոտությանը մասնակցել է կամավորների 2 խումբ: Առաջին խմբի մեջ մտել է ՕԿԽ-ով տառապող 20 մարդ, իսկ երկրորդում` ՕԿԽ չունեցող 20 կամավոր: Հետազոտությամբ պարզվել է, որ առաջին խմբի մասնակիցների մոտ ՕԿԽ հետ կապված բորբոքումները 32 տոկոսով բարձր էին ուղեղի 6 հատվածներում:

Հետազոտողները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կնպաստի ՕԿԽ-ի դեմ նոր դեղերի մշակմանը: Այս խանգարման դեմ գոյություն ունեցող դեղամիջոցները հիվանդների գրեթը երրորդ մասին չեն օգնում: Դրանից բացի, մասնագետները ենթադրում են, որ հնարավոր է` ՕԿԽ-ն կարողանան հաղթահարել այն դեղերը, որոնք ներկայում օգտագործվում են այլ հիվանդությունների դեպքում ուղեղի բորբոքումների մակարդակի նվազեցման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել