• Latest news

Գիշերային հերթափոխով աշխատելը նպաստում է քաղցկեղի առաջացմանը

28 հունիսի, 2017  20:56

Գիշերային հերթափոխով աշխատելը նպաստում է ԴՆԹ-ում փոփոխությունների եւ քաղցկեղի առաջացմանը, ապացուցել են Ֆրեդ Հաթչինսոնի Քաղցկեղի հետազոտական կենտրոնի (Վաշինգտոն, ԱՄՆ) գիտնականները: Նման ժամանակացույցի վտանգավոր էֆեկտը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է հատուկ դեղամիջոցներ ընդունել, հայտնում է Telegraph-ը:

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ օրգանիզմի բնական ցիրկադային ռիթմերի խանգարումը պատասխանատու է քրոնիկական հիվանդությունների առաջացման մեծ հավանականության համար, սակայն մինչեւ վերջին ժամանակները հայտնի չէր, թե ինչպիսի կենսաբանական մեխանիզմ է այս կապն իրականացնում: Հիմա ամերիկացի գիտնականները պարզել են, որ գիշերներն աշխատող մարդկանց օրգանիզմը 80 տոկոսով քիչ քիմիական նյութեր է արտադրում, որոնք հյուսվածքների ԴՆԹ-ի վերականգնման պրոցեսի կողմնակի արտադրանքն են: Իսկ սա վկայում է, որ նրանց օրգանիզմում տեղի չի ունենում չափազանց կարեւոր բջիջների վերականգնումը, որը տեղի է ունենում ցանկացած այլ մարդու մոտ գիշերային քնի ժամանակ:

Գիտնականները ենթադրում են, որ այս էֆեկտը կարող է առաջանալ քնի հորմոն մելատոնինի պակասի հետեւանքով, քանի որ գիշերային հերթափոխում աշխատող մարդկանց արյան մեջ դրա մակարդակը զգալիորեն ցածր է: Ֆրեդ Հաթչինսոնի Ուռուցքաբանության կենտրոնի հետազոտողներն ընդգծում են, որ գիշերը արթուն անցկացնող օրգանիզմում նվազում է ԴՆԹ-ի վերականգնման եւ օքսիդացման վնասվածքներից դրանք մաքրելու ունակությունը: Ժամանակի ընթացքում վնասված ԴՆԹ-երի կուտակումը մեծացնում է մարմնի տարբեր գոտիներում քաղցկեղի առաջացման հավանականությունը, ինչը բազմիցս դիտվել է գիշերները աշխատող մարդկանց մոտ:

Հետազոտությանը մասնակցել է 50 գիշերային աշխատող: Նրանց մոտ չափվել է 8-OH-dG-ի մակարդակը` քիմիական նյութ, որը ստեղծվում է ԴՆԹ-ի վերականգնման ժամանակ: Պարզվել է, որ այս նյութի մակարդակը 3 անգամ պակաս է, երբ մարդը գիշերային հերթափոխում է աշխատում: Սա իր հերթին կարող է առողջական շատ խնդիրներ առաջացնել, մասնավորապես` քաղցկեղ:

Հետազոտողների ենթադրությամբ` «մելատոնինի հավելումը պետք է դիտարկել որպես միջամտություն, որպեսզի գիշերային հերթափոխում աշխատողների շրջանում նվազեցվի ԴՆԹ-ի պոտենցիալ քաղցկեղածին վնասվածքի հավանականությունը»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել