• Latest news

ԱՄՆ-ում փորձարկում են գրիպի դեմ պատվաստման սպեղանի

28 հունիսի, 2017  23:49

ԱՄՆ-ում ավարտվել է գրիպի դեմ պատվաստանյութով սպեղանիի կլինիկական փորձարկումների առաջին փուլը, որն ապագայում կարող է փոխարինել ավանդական ներարկումներին: Ջորջիայի նահանգի համալսարանի եւ Էմորիի համալսարանի գիտնականների հայտնագործությունը ԱՄՆ-ում, հնարավոր է, վաճառքում հայտնվի մի քանի տարի հետո:

Սպեղանին պարունակում է պատվաստանյութի պարկուճ, իսկ մյուս կողմում, որը մաշկին է հարում, տեղադրված են փոքրիկ ասեղների շարքերը: Երբ սպեղանին օգտագործում են, ասեղները պատվաստանյութը ներարկում են մաշկի վերին շերտ եւ ներծծվում:

Սպեղանին մշակողների կարծիքով` այն կարող է օգնել մարդկանց, որոնք ավանդական մեթոդով պատվաստվելու հնարավորություն չունեն: Նրանք թրիպանոֆոբիայով տառապող մարդիկ են եւ փոքր երեխաները, որոնց նույնպես ասեղները հաճախ դուր չեն գալիս:

Սպեղանին կարող է օգնել աղքատ երկրներում զանգվածային պատվաստման դեպքում, քանի որ կարող է պահպանվել գործնականում ցանկացած պայմաններում` կարիք չկա այն սառնարան դնել:

Սպեղանիի եւս մեկ առավելությունն է պատվաստելիս ցավի բացակայությունը: Սպեղանին հետազոտվել է 100 կամավորների մասնակցությամբ, որոնց մի մասին զուգահեռ կատարել են սովորական ներարկումներ: Ներարկումները շատ ավելի ցավոտ են եղել, իսկ նրանց մոտ, որոնց վրա միայն սպեղանին են փորձարկել, կողմնակի էֆեկտները թեթեւ քորի շրջանակից չեն անցել:

«Մենք պատկերացնում ենք, որ այն կարող է օգտագործվել տանը պատվաստվելու համար կամ նույնիսկ փոստով [ուղարկվել]»,- ասում է սպեղանին մշակողներից մեկը` բժիշկ Նադին Ռուֆալը:

Ներծծվող ասեղները թույլ են տալիս առանց վտանգի սպեղանին նետել կենցաղային աղբի մեջ` ի տարբերություն ներարկիչի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել