• Latest news

Ապագայում հնարավոր կդառնա սրտի հյուսվածքի վերականգնումը

29 հունիսի, 2017  14:27

Սրտամկանի հյուսվածքը հնարավոր կլինի վերականգնել գրեթե այնպես, ինչպես վերականգնվում են ակտինիայի (ծովապուտ) հյուսվածքները, հայտնում են Ֆլորիդայի համալսարանի գիտնականները:

Հետազոտություններով պարզվել է, որ մկանային հյուսվածքի ամենաառաջին բջիջները, որոնք առաջացել էն էվոլյուցիայի ընթացքում, եղել են սրտամկանի բջիջների նմանօրինակը եւ առաջացել են էակի աղիքային հյուսվածքից` նման Nematostella vectensis տեսակի ակտինիային:

Այս ակտինիան վերականգնվելու ունակությամբ է օժտված` նույնիսկ մի քանի մասի բաժանված լինելով, այդ դեպքում յուրաքանչյուր մասն ինքնուրույն օրգանիզմ է դառնում: Այս ակտինիաների բջիջները կարող են ազատորեն վերափոխվել բջիջների ուրիշ տեսակների եւ այսպիսով անհրաժեշտության դեպքում մարմնի մասերը վերականգնել:

Հետազոտողներն ուսումնասիրել են ակտինիայի մկանային զանգվածի ձեւավորման հիմքում ընկած մեխանիզմները: Պարզվել է, որ գաստրուլյացիայի (ձեւագենետիկ փոփոխությունների բարդ պրոցես) փուլում, երբ ակտինիաների մոտ առաջանում է մարմնի 2 հիմնական շերտը (էկտոդերմա եւ էնդոդերմա), զանազան ազդանշանային մոլեկուլները, այդ թվում` ոսկրային ձեւագենետիկ սպիտակուցները եւ TCF-սպիտակուցները ներգործում են որոշակի գեների ակտիվության վրա: Սա իր հերթին հանգեցնում է սաղմի բջիջների վերափոխմանը որոշակի ֆունկցիաներով բջիջների, այդ թվում` մկանային: Այս մեխանիզմը ծովային անեմոնին թույլ է տալիս մկանային հյուսվածքը վերականգնել իր կյանքի ամբողջ ընթացքում:

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ եթե մանրամասն հետազոտենք, թե մեր սրտի բջիջները ձեւավորող գեները ինչպես են միմյանց հետ փոխգործակցում, ապա հնարավոր կդառնա մարդու մկանային հյուսվածքի վերականգնումը»,- ասել է կենսաբան Մարկ Մարթինդեյլը:

Nematostella vectensis տեսակի ակտինիան ավելի լավ է հետազոտված: 1990-ական թվականներին նրա արհեստական աճեցման մեթոդ է մշակվել: Վերջին տարիներին այս տեսակը դարձել է մոլեկուլյար կենսաբանության եւ թունավոր կենդանիների զարգացման կենսաբանության գլխավոր մոդելային օբյեկտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել