• Latest news

Պե՞տք է արդյոք առավոտյան վազքով զբաղվել

5 հուլիսի, 2017  14:15

Մասնագետներից շատերը պնդում են, որ վազքով զբաղվելն առողջության համար օգտակար է: Սակայն այն մասին, թե որ ժամին է կարելի վազել, իսկ որ ժամին` ոչ, կարելի է շատ հակասական կարծիքներ լսել: Մասնագետներից ոմանք նշում են, որ վազքով եւ ցանկացած այլ մարզաձեւով կարելի է զբաղվել օրվա ցանկացած ժամին, մյուսները խորհուրդ չեն տալիս դա առավոտյան անել, երրորդները դեմ են երեկոյան ժամերի մարզումներին: Ի վերջո` երբ պետք է վազքով զբաղվել եւ երբ` ոչ:

Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի կարծիքով` առավոտյան վազելը վատ գաղափար է: Նրա խոսքով` առավոտյան վազքը շատ տարածված էր 20 տարի առաջ. այդ ժամանակ կարծում էին, որ այն առողջությանն օգտակար է: Մինչդեռ այսօր մասնագետներից շատերն, այնուամենայնիվ, կարծում են, որ նման վազքն ավելի շուտ առողջությունը կվնասի, քան այն կամրապնդի:

Բանն այն է, որ առավոտյան սիրտը դեռեւս պատրաստ չէ ֆիզիկական ծանրաբեռնվածություններին, եւ եթե սպորտով սկսեք զբաղվել` օրգանիզմին «արթնանալու» հնարավորություն չտալով, դա կարող է մի շարք խնդիրներ առաջացնել:

Սրտաբանը հիշեցրեց, որ առանց վազքով զբաղվելու էլ առավոտյան սրտի եւ գլխուղեղի կաթվածների հավանականությունը մշտապես բարձր է. համաշխարհային վիճակագրության համաձայն` սիրտ-անոթային աղետների մեծ մասը գրանցվում է առավոտյան ժամը 5-ի եւ 9-ի միջակայքում, երբ օրգանիզմը քնից ակտիվ ռեժիմի է անցնում: Եթե առավոտյան սիրտ-անոթային համակարգը լրացուցիչ ծանրաբեռնվածության ենթարկվի, որոնց նա պատրաստ չէ, սրտի եւ գլխուղեղի կաթվածների հավանականությունը միայն կմեծանա:

Այսպիսով, սրտաբանի կարծիքով, առավոտյան չարժի վազքով զբաղվել, ցանկացած մարզմամբ ավելի լավ է կեսօրից հետո կամ երեկոյան զբաղվել:

Նշենք, որ շոգ եղանակին վազքը զգուշության հատուկ միջոցառումներ է պահանջում, որոնց մասին կարելի է կարդալ հետեւյալ հղումով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել