• Latest news

Ինչպե՞ս շոգ եղանակին խուսափել ոտքերի այտուցումից

10 հուլիսի, 2017  10:52

Ամռան շոգին ոմանց մոտ ոտքերը սկսում են ուռել եւ այտուցվել: Հաճախ պատճառը երակների եւ արյան շրջանառության հետ կապված խնդիրներն են լինում: Բավարիայի դեղագործական պալատից բժիշկ Ֆոլքեր Շմիտը մի քանի խորհուրդներ է ներկայացրել՝ ամռան շոգին ոտքերի այտուցումը կանխելու համար:

Ավելի շատ շարժվեք

Ոտքերի անոթների տոնուսը պահպանելու համար հարկավոր է օգտվել շարժվելու ցանկացած հնարավորությունից. քայլել, հեծանիվ քշել, ոտքով բարձրանալ աստիճանները՝ վերելակից օգտվելու փոխարեն: Բացի այդ, ոտքերի անոթների համար վտանգավոր է երկար կանգնելը:

Ավելի շատ հեղուկ խմեք եւ C վիտամին օգտագործեք

Ջուրն ու C վիտամինն ավելի են հեղուկացնում արյունը, ինչը բարելավում է արյան շրջանառությունը: Բայց հիշեք, որ շատ ջուր չի կարելի խմել այն մարդկանց, որոնք սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիա, սրտային անբավարարություն, ինչպես նաեւ երիկամների հետ կապված խնդիրներ ունեն: Այս հիվանդությունների առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել բուժող բժշկի հետ:

Ոչ շատ տաք ջրով լողացեք

Ամռանը ցանկալի է ոչ շատ տաք ջրով լողանալ կամ գոնե լողանալուց հետո սառը ջրով ցողել մարմինը: Սառեցումը մարզում է անոթները եւ բարելավում արյան շրջանառությունը:

Կոմպրեսիոն զուգագուլպաներ հագեք

Թուլացած անոթներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում կոմպրեսիոն զուգագուլպաներ հագնել նույնիսկ ամռանը: Հատկապես ամռանը:

Դիմեք բժշկի

Երակների վարիկոզային լայնացումը, խոցերն ու մաշկի ախտահարված փոփոխությունները մասնագետի ուշադրությունն են պահանջում, ինքնաբուժմամբ զբաղվելը վտանգավոր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել