• Latest news

ԱՄՆ-ից մասնագետները հայ ակնավիրաբույժներին օգնում են հեռուստաբժշկության օգնությամբ

13 հուլիսի, 2017  20:13

Children’s Hospital Los Angeles-ի (ԱՄՆ) մասնագետները հայ բժիշկներին օգնում են անհաս երեխաների ռետինոպատիայի կանխարգելման վիրահատություններ կատարել հեռուստաբժշկության միջոցով. վիրահատությունները Հայաստանում են կատարվում, սակայն ԱՄՆ-ից հայտնի ակնավիրաբույժները դրանց հետեւում են օնլայն ռեժիմով եւ հայ բժիշկներին օգնում են խորհուրդներով։

Ըստ healthcareitnews.com-ի՝ Հայաստանում անհաս երեխաների կուրությունը 3 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան ԱՄՆ-ում։ Այս վիճակագրության հետ ծանոթանալով՝ Children’s Hospital Los Angeles-ի մասնագետները, որոնք անհասների ռետինոպատիայի աշխատանքի մեծ փորձ ունեն, որոշել են, որ կարող են օգնել Հայաստանում խորը անհաս երեխաների կուրության կանխմանը, ինչպես նաեւ վերապատրաստել հայ մասնագետներին, որ նրանք հետագայում կարողանան ինքնուրույն կատարել երեխաների աչքերի վիրահատությունները։

Այսպես՝ Children’s Hospital Los Angeles-ից  բժիշկ Թոմաս Լին միացել է Armenia EyeCare Project նախագծին եւ մի խումբ մասնագետների հետ Հայաստան է ժամանել՝ գնահատելու ակնաբուժության զարգացման մակարդակը եւ հասկանալու ինչ կարելի է անել։ Արդեն տեղում նա պարզել է, որ երկրում բավականին սակավաթիվ են այն ակնավիրաբույժները, որոնք կարող են նման բարդ վիրահատություններն ինքնուրույն կատարել։ Այդ ժամանակ որոշում է ընդունվել մասնագետների խումբ ստեղծելու մասին, որոնք կկարողանան, ԱՄՆ-ում գտնվելով, հայ վիրաբույժներին օգնել։

Երկու երկրների մասնագետների միջեւ կապն ապահովելու համար SADA Systems-ը, որը Microsoft-ի գործընկերն է, հեռուստաբժշկության նոր համակարգ է մշակել, որը հիմնվում է Skype for Business-ի վրա։

«Այդ համակարգի շնորհիվ մենք կարող ենք վիրտուալ կերպով մասնակցել վիրահատությանը,- ասել է բժիշկ Լին։- Հիմնական բարդություններից մեկը, որը կապված է զարգացող երկրներում վիրաբույժների վերապատրաստման հետ, այն է, որ դժվար է վիրահատության ընթացքում նորմալ հետեւել սովորող մասնագետների աշխատանքին։ Նախկինում սովորեցնող փորձագետը ստիպված էր հեռավոր երկրներ մեկնել եւ այնտեղի բժիշկներին տեղում օգնել»։

Սակայն նման առաքելությունները շատ ժամանակ են պահանջում, եւ առավել հաճախ անհրաժեշտ է դրանք նախապես ծրագրել՝ դեռեւս մի քանի ամիս առաջ, որը տվյալ դեպքում շատ անհարմար է, քանի որ շատ հիվանդներ չեն կարող մի քանի ամիս սպասել. տեսողության պահպանմանը նպաստող վիրահատություններից շատերը անհրաժեշտ է անցկացնել երեխայի ծնվելուց հետո առաջին 48 ժամվա ընթացքում։

«Իսկ հիմա, երբ նման հարթակ կա, մենք կարող ենք վիրահատություններին հեռվից հետեւել, եւ փորձագետները ստիպված չեն լինի իրենց գործը թողնել ու երկարատեւ ուղեւորություններ կատարել»,- պարզաբանեց բժիշկ Լին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է