• Latest news

5 հետաքրքիր փաստ արձակուրդի մասին

17 հուլիսի, 2017  22:33

Ամառն արձակուրդների շրջան է: Որքա՞ն պետք է տեւի կատարյալ արձակուրդը, ինչպե՞ս է այն անդրադառնում առողջության վրա: NEWS.am Medicine-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում արձակուրդի վերաբերյալ մի քանի հետաքրքիր փաստ:

1. Արձակուրդից հրաժարվելն առողջության համար վտանգավոր է

Այն մարդկանց կյանքի տեւողությունը, որոնք երկար ժամանակ արձակուրդ չեն գնացել, ավելի կարճ է, քան քրոնիկական ալկոհոլամոլներինը: Ամբողջ հարցը, այսպես կոչված, «արձակուրդի բացակայության համախտանիշի» մեջ է, որի պատճառով մարդկանց մոտ նյարդային խանգարումներ են սկսվում, առաջանում են քրոնիկական հոգնածություն, սիրտ-անոթային եւ օնկոլոգիական հիվանդություններ: Արձակուրդի բացակայությունը կարող է նաեւ հաճախակի գլխացավեր, քնի, հիշողության, ուշադրության խանգարումներ, մկաններում եւ հոդերում ցավեր առաջացնել:

2. Արձակուրդը սրտի համար օգտակար է

Մարդկանց շրջանում, որոնք տարեկան գոնե մեկ անգամ արձակուրդ են գնում, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը 40 տոկոսով ցածր է, քան նրանց մոտ, որոնք ամբողջ տարի առանց արձակուրդի են աշխատում: Իհարկե, եթե դուք ոչ առողջ կենսակերպ եք վարում, ծխում եք, մեծ քանակությամբ յուղոտ ու քաղցր սննդամթերք օգտագործում եւ քիչ եք շարժվում, ապա արձակուրդը սրտի հիվանդություններից  ձեզ դժվար թե պաշտպանի:

3. Ամբողջական ռելաքսացիան այնքան էլ լավ գաղափար չէ

Տարածված կարծիքի համաձայն՝ ամբողջական ռելաքսացիան նվազեցնում է մարդու IQ-ն, այդ պատճառով արձակուրդի ժամանակ խորհուրդ է տրվում գրքեր ընթերցել, շախմատ խաղալ, էքսկուրսիա գնալ: Նման գործունեությունը կօգնի ավելի լավ հանգստանալ՝ առանց ինտելեկտի համար վտանգի:

Իսկ ահա արձակուրդի ժամանակ աշխատանքով զբաղվել չարժի, սա մի քանի անգամ կնվազեցնի արտադրողականությունը եւ հանգստի որակը:

4. Կատարյալ արձակուրդը պետք է տեւի 28 օր

Աշխատակիցներից եւ գործատուներից շատերը այսօր արձակուրդը բաժանում են 2 մասի, սակայն գիտնականները  կարծում են, որ լիարժեք արձակուրդը պետք է տեւի 3 շաբաթից ոչ պակաս: Հոգեֆիզիոլոգները հաշվարկել են, որ լիարժեք հանգստի համար մարդուն 28 օր է անհրաժեշտ:

Գիտնականների խոսքով՝ ավելի երկարատեւ արձակուրդը բացասաբար է անդրադառնում մարդու հետագա արտադրողականության վրա, իսկ 3 շաբաթից պակաս արձակուրդը նրան նորմալ հանգստանալու հնարավորություն չի տալիս, ուստի նույնպես բացասաբար է անդրադառնում աշխատունակության վրա: Գիտնականներից շատերի կարծիքով՝ մեկշաբաթյա արձակուրդն ընդհանրապես ոչ մի իմաստ չունի. այս ժամանակը կվատնվի միայն միջավայրին վարժվելու վրա:

5. Չծխող աշխատակիցների արձակուրդը պետք է ավելի երկար տեւի

Նորվեգիայի քաղաքացիների աշխատանքի ռեժիմն ուսումնասիրելով՝ երկրի բժշկական հանձնաժողովը խորհուրդ է տվել չծխող աշխատակիցների արձակուրդը 3 օրով երկարացնել. բանն այն է, որ ծխող մարդը կարճ դադարների համար տարեկան օգտագործում է 3 օրից ոչ պակաս, հետեւաբար բժիշկների կարծիքով՝ ճիշտ կլինի հանգստի ավելորդ 3 օրը ավելացնել ծխողների արձակուրդին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել