• Latest news

ՄԻԱՎ վիրուսը տեսանյութում են ցուցադրել

20 հուլիսի, 2017  23:45

Ամերիկացի կենսաբանները համակարգչային մոդելավորում են ստեղծել, որի վրա ցուցադրվել է մարդու իմունոդեֆիցիտի վիրուսի կապսիդի (արտաքին սպիտակուցային թաղանթի) փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ: Ուրբան Շամփեյնի (ԱՄՆ) Իլինոյսի համալսարանի կայքում հրապարակված հոլովակում ցույց են տրված վիրուսի մեջ դեղին եւ կապույտ մասնիկները՝ կապսիդ մտնող եւ դուրս եկող իոնները:

Ինչպես ցույց է տվել մոդելավորումը, որի մասին նշված է Nature Communications ամսագրում, բացասական իոնները կուտակվում են կապսիդի ներսում՝ դրական լիցքավորված մակերեւույթին, մինչդեռ դրականները դրսում են տեղադրվում: Հենց վերջիններն են ձգում բացասական լիցքավորված նուկլեոտիդներին, որոնցից կազմված են ԴՆԹ-ի բջիջները, որոնց մեջ ներդրվում է ՄԻԱՎ-ը:

Հզորությունների տարբերության որոշակի արժեքի դեպքում հնարավոր է կապսիդի պատի խզում: Գիտնականները ծրագրում են ՄԻԱՎ-ի այս խոցելիությունն օգտագործել ՄԻԱՎ ինֆեկցիայի կանխարգելման եւ բուժման համար:

Կապսիդի համակարգչային մոդելը ներառում է 64 մլն ատոմ: Մոդելավորումը ստեղծվել է մոլեկուլյար դինամիկայի մեթոդների օգտագործմամբ: Անհրաժեշտ հաշվարկները 2 տարի կատարվել են Titan եւ Blue Waters սուպերհամակարգիչների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել