• Latest news

Ծնողները ցանկանում են Չարլի Գարդին հիվանդանոցից տանել, որպեսզի փոքրիկը տանը մահանա

26 հուլիսի, 2017  10:34

Մահացու հիվանդ 11 ամսական տղայի՝ Չարլի Գարդի ծնողները՝ Քրիս Գարդն ու Քոննի Յեյթսը, դիմել են Լոնդոնի Բարձր դատարան, որպեսզի իրենց որդուն տուն տանելու թույլտվություն ստանան: Նրանց կարծիքով՝ հենց այնտեղ պետք է փոքրիկն անցկացնի կյանքի վերջին ժամերը:

Great Ormond Street Hospital (GOSH) կլինիկայում, որտեղ ներկայում գտնվում է տղան, մտավախոթյուն են հայտնել այդ կապակցությամբ: Լոնդոնյան հիվանդանոցի աշխատակիցները ծնողներին թույլ չեն տալիս երեխային տուն տանել, հայտարարել է ընտանիքի փաստաբան Գրանտ Արմսթրոնգը:

«Մենք պայքարում ենք խոչընդոտների դեմ, որոնք ստեղծում է հիվանդանոցը ծնողների ճանապարհին: Նրանք Չարլիի կարճ կյանքի ավարտից առաջ միասին կարճ ժամանակ անցկացնելու հույս ունեն»,- Լոնդոնի Բարձր դատարանի նիստում հայտարարել է Արմսթրոնգը:

Բժիշկները պարզաբանել են, թե ինչու դա հնարավոր չէ: Նրանք նշել են, որ տղան թոքերի արհեստական օդափոխման սարքավորման կարիք ունի: «Չարլիին հատուկ խնամք է անհրաժեշտ, որն անհնար է պարզեցնել»,- նշել են բուժհաստատության ներկայացուցիչները:

Լոնդոնի Բարձր դատարանը ծնողների հայցով վերջնական որոշում կկայացնի այսօր՝ հուլիսի 26-ին:

Չարլի Գարդի գործը լայն արձագանք է ստացել այն բանից հետո, երբ բրիտանական դատարաններն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում են կայացրել երեխային արհեստական շնչառության եւ կենսապահովման սարքերից անջատելու մասին:

Սակայն Չարլիի ծնողները՝ Քոննի Յեյթսն ու Քրիս Գարդը, մինչեւ վերջին պահը դեմ էին այդ որոշմանը ու ուզում էին շարունակել տղայի բուժումը: Նրանք նվիրատվություններով շուրջ 1.3 մլն ֆունտ էին հավաքել, ԱՄՆ-ում որդու փորձարարական բուժումը կազմակերպելու համար: Նրանք նաեւ օգնության խնդրանքով դիմել էին Հռոմի Պապին: Երեխան հազվագյուտ անբուժելի գենետիկ հիվանդություն ունի՝ միտոքոնդրիալ ԴՆԹ-ի քայքայման համախտանիշ:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Յեյթսն ու Գարդը հետ են կանչել իրենց որդուն բուժման նպատակով ԱՄՆ ուղարկելու դիմումը՝ այդպիսով փաստացի դադարեցնելով տղային բուժելու իրավունքի համար դատական գործը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել