• Latest news

Ռոջեր Օհանեսյանը պարգեւատրվել է առողջապահության նախարարության հուշամեդալով (ֆոտո)

26 հուլիսի, 2017  11:29

Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանին, նախագծի բժշկական տնօրեն եւ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:

Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։

«1992 թվականին դուք հանդես եք եկել մի նախաձեռնությամբ, որն իսկապես լույս է բերել հայի աչքերին` մեր հայրենակիցներին հնարավորություն տալով տեսնելու եւ ապրելու լիարժեք կյանքով»,-ընդունելով Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանի գլխավորած բազմանդամ պատվիրակությանը` ասել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

Պատվիրակության թվում էին ինչպես ԱՄՆ-ի, ՄԵծ Բրիտանիայի եւ այլ երկրների ճանաչված ակնաբույժներ, ովքեր երկար տարիներ մասնագիտական անգնահատելի աջակցություն են ցուցաբերում նախագծին, այնպես էլ ծրագիրը քաջալերող եւ ֆինանսավորող բարերարներ։

Նախարարն ընդգծել է, որ Հայկական ակնաբուժության նախագծի կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ ակնաբուժությունն այսօր Հայաստանում առաջատար ոլորտներից մեկն է։ Նա կարեւորել է նաեւ ՀԱՆ-ի հայաստանյան թիմի` գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանի եւ բժշկական տնօրեն Ալեքսանդր Մալայանի ներդրումը։

Նախարարին ներկայացվել են Հայաստանում ակնաբուժական կլինիկաների ծավալման, Մանկական կուրության կանխարգելման բարձրակարգ կենտրոնի ստեղծման եւ դրանց աշխատանքների շարունակականության ապահովման, բժիշկների վերապատրաստման եւայլ ծրագրերում առանցքային դերակատարություն ունեցող ճանաչված մասնագետները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է