• Latest news

«Աստղիկ» ԲԿ-ն «Տարվա բուժհիմնարկ» է ճանաչվել (ֆոտո)

28 հուլիսի, 2017  15:02

«Աստղիկ» բժշկական կենտրոնը հաղթող է ճանաչվել «Տարվա բժիշկ եւ տարվա բուժհիմնարկ - Հուսո Աստղ 2017» 6-րդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության «Տարվա բուժհիմնարկ» անվանակարգում։ Կենտրոնի ղեկավար Ասատուր Ասատրյանն արժանացել է «Առողջապահական գործի հմուտ, գրագետ եւ օպերատիվ տարվա բուժկազմակերպիչ» կոչմանը։

Ըստ մրցանակաբաշխության կազմակերպչի՝ «Համազգային վստահություն» խորհրդի «Բազմապրոֆիլ, մեծահասակներին եւ երեխաներին բուժօգնություն տրամադրող, բարձրակարգ մասնագետներ ունեցող, գերժամանակակից սարքավորումներով հագեցած, միջազգային չափանիշներին համապատասխանող տարվա բժշկական կենտրոն» անվանակարգում «Աստղիկ» ԲԿ-ն հաղթող է ճանաչվել սոցիոլոգիական հարցումների եւ փորձագիտական գնահատականների հիման վրա։

Մրցանակը «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանին հուլիսի 27-ին կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հանձնեց Հայաստանի առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը։ Նա իր խոսքում նշեց, որ «Աստղիկ» ԲԿ-ն «վերջին 3-4 տարվա ամենադինամիկ զարգացող բժշկական կենտրոնն է Հայաստանում եւ արդեն ուրույն տեղ ունի հանրապետության լավագույն բժշկական հաստատությունների շարքում»։

Ասատուր Ասատրյանը չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը. նրա անունից «Առողջապահական գործի հմուտ, գրագետ եւ օպերատիվ տարվա բուժկազմակերպիչ» մրցանակը ստացավ «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն, բգթ, դոցենտ Արմեն Ավոյանը։

Իրենց մասնագիտություններում լավագույնն են ճանաչվել նաեւ «Աստղիկ» ԲԿ բժիշկները։ Վնասվածքաբան-օրթոպեդ, բգթ, Հայաստանում օստեոպորոզի հայտնաբերման ծրագրի տնօրեն Ռուբեն Գալստյանը ճանաչվել է «Տարվա վնասվածքաբան-օրթոպեդ»։

Վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արայիկ Ոսկանյանը «Տարվա վիրաբույժն» է։

Վիրաբույժ, բգթ Հայկ Հարությունյանը ճանաչվել է «Տարվա երիտասարդ խոստումնալից վիրաբույժ»։

Դիմածնոտային, պլաստիկ վիրաբույժ Արմեն Հարությունյանը «Տարվա պլաստիկ եւ դիմածնոտային վիրաբուժության նորագույն գիտական մեթոդների կիրառող եւ տարածող տարվա վիրաբույժն» է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է