• Latest news

Արեւային ալերգիա՝ ճշմարտություն, թե առասպել

31 հուլիսի, 2017  21:40

«Ես արեւից ալերգիա ունեմ»,- մենք բավականին հաճախ ենք այս արտահայտությունը լսում մարդկանցից, ովքեր արեւի տակ սկսում են փռշտալ ու հազալ։ Բայց կարո՞ղ է արդյոք մարդն իրականում արեւից ալերգիա ունենալ։ 

Եվ այո, եւ ոչ, ասում է իմունոլոգ- ալերգոլոգ Սեւան Իրիցյանը։

Ֆոտոսենսիբիլիզացիան՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ բարձր զգայունությունը, իրոք գոյություն ունի։ Հիմնականում ֆոտոսենսիբիլիզացիան զարգանում է, երբ օրգանիզմը շփվում է որոշ քիմիական նյութերի հետ ՝ օրինակ որոշ դեղամիջոցներ կարող են առաջացնել լույսի կամ ՈՒՄ ճառագայթների հանդեպ գերզգայունություն։

Ֆոտոսենսիբիլիզացիան կարող է դրսեւորվել ֆոտոալերգիկ կամ ֆոտոտոկսիկ արձագանքներով։ Եթե մարդու մոտ զարգանում է ֆոտոալերգիա, ՈւՄ ճառագայթների ազդեցության տակ մարդու մաշկի վրա հայտնվող նյութերը քիմիական տեսակետից փոխվում են ու սկսում են ալերգիա առաջացնել։ Ֆոտոալերգիայի պատճառ կարող են դառնալ կոսմետիկան կամ օծանելիքը, որոնք պարունակում են նարնջի, բերգամոտի ու կիտրոնի, սանդալի, մուշկի  յուղեր, որոշ հակաբակտերիալ ագենտներ ու դեղորայքներ, օրինակ իբուպրոֆենը։

Ֆոտոտոկսիկ արձագանքները այլ կերպ են զարգանում՝ նյութերը, որոնք գտնվում են մաշկի մեջ, ակտիվ կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթները ու կլանված էներգիան փոխանցում են շրջակա հյուսվածքներին։ Դա հանգեցնում է նրան, որ հարեւանությամբ գտնվող բջիջները վնասվում են ու նույնիսկ սկսում են ոչնչանալ։

Սակայն իրականում ֆոտոսենսիբիլիզացիան բավականին հազվադեպ երեւույթ է, իսկ մարդկանց մեծ մասը, որոնք վստահեցնում են, որ իրենք արեւից ալերգիա ունեն, իրականում զգայուն են բոլորովին այլ ալերգենների հանդեպ, որոնք արեւի հետ ոչ մի կապ չունեն։

Ալերգոլոգը պարզաբանեց, որ շատ ալերգիկ արձագանքների պատճառը, մանավանդ եթե դրանք տարածվում են շնչառական ուղիների վրա, կարող է լինել ծաղկափոշին։ Արեւային եղանակին օդում սովորաբար շատ ծաղկափոշի է լինում՝ հայտնվելով շնչառական ուղիների մեջ ծաղկափոշին կարող է առաջացնել ալերգիկ արձագանքներ, բայց քանի որ այն աչքի համար տեսանելի չէ, մարդը չի գիտակցում, որ խնդիրը ծաղկափոշին է, նրան թվում է, որ արեւն է մեղավոր իր փռշտալու ու հազելու մեջ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել