• Latest news

Փորձարարական բուժումը նեյրոֆիբրոմատոզով տառապող 2-ամյա աղջնակի վերջին հույսն է

1 օգոստոսի, 2017  11:54

Երկու տարեկան Ֆելիսիթի Դոուն Մեծ Բրիտանիայից դարձել է աշխարհում ամենաերիտասարդ հիվանդը, որը մասնակցում է քիմիաթերապիայի համար շրջադարձային նշանակություն ունեցող դեղամիջոցի կլինիկական հետազոտությանը։ Սովորաբար նման իրավիճակներում կիրառվող վիրաբուժական բուժումը երեխային չի օգնել, եւ նրա ծնողները որոշել են դիմել փորձնական բուժման օգնությանը։

Աղջնակի մոտ 1-ին կարգի նեյրոֆիբրոմատոզ է ախտորոշվել դեռեւս 3 ամսականում, երբ բժիշկները նրա պարանոցին ուռուցք են հայտնաբերել։ Առաջին վիրահատությունն անհաջող է անցել, սակայն շուտով աղջիկը սկսել է մասնակցել MEK ինհիբիտորների դեղորայքի կատեգորիաների փորձարկումներին, որոնք անցկացվում են Great Ormond Street Hospital-ում։ Աղջնակը երկու տարի շարունակ ամեն օր կընդունի այդ դեղամիջոցը՝ ուռուցքների աճը դանդաղեցնելու եւ դադարեցնելու համար։ Բժիշկները պնդում են, որ առանց նոր դեղամիջոցի Ֆելիսիթիին ոչ մի լավ բան չի սպասվում, քանի որ հիվանդությունը տարածվել է մարմնի շատ կարեւոր գոտիներում։

1-ին կարգի նեյրոֆիբրոմատոզից Մեծ Բրիտանիայում տառապում է 3000 մարդուց մեկը։ Հիվանդության հետեւանքով օրգանիզմի տարբեր գոտիներում գտնվող նյարդերի վրա ուռուցքներ են աճում։ Այդ անբուժելի հիվանդության հետեւանքով նաեւ խնդիրներ են ծագում՝ կապված ոսկորների անոմալիայի հետ, ինչպես նաեւ մեծանում է քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Ամենատխուր ախտորոշումը երեխաների մոտ է, որոնց կարեւոր օրգանների գոտիներում տարածվում են ուռուցքները։ Նման բան կատարվում է նաեւ Ֆելիսթիի հետ։ Ժամանակակից բժշկությունը բուժման արդյունավետ մեթոդներ չունի, իսկ վիրահատությունը հաճախ չի օգնում կամ առհասարակ չի կատարվում՝ նյարդերը վնասելու բարձր հավանականության պատճառով։

MEK ինհիբիտորները դեռ իրենց լավ են դրսեւորում Մեծ Բրիտանիայում անցկացված կլինիկական փորձարկումներում՝ որոշ դեպքերում ուռուցքը 50 տոկոսով փոքրացնելով։ Նախատեսվում է, որ հետագա ուսումնասիրությունները ի ցույց կդնեն դեղամիջոցի արդյունավետությունը եւ այն կհաստատվի համապատասխան մարմինների կողմից, ինչը կօգնի դեղամիջոցը քիմիաթերապիայի համար միջոցների ցանկում ներառել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել