• Latest news

Գիտնականներին հաջողվել է երիտասարդացնել բջիջները եւ ծերությանը ստիպել նահանջել

3 օգոստոսի, 2017  10:44

Գիտնականները վաղուց են զբաղվում ծերացման խնդրով, սակայն բջիջների մակարդակում նրանց չի հաջողվել զգալի արդյունքի հասնել։ Պրոգերիայի ֆենոմենն ուսումնասիրող գիտնականները կարողացել են երիտասարդացնել ծեր բջիջները։

Բժշկության դոկտոր Ջոն Քուքը գործընկերների հետ միասին պրոգերիայով տառապող երեխաների բուժման նպատակով հետազոտություն է անցկացրել։ Այն բավական հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի պարագայում երեխաները կյանքի հենց սկզբից սկսում են արագորեն ծերանալ եւ չեն ապրում նույնիսկ մինչեւ 15 տարեկան։ Այդ հիվանդության վերաբերյալ ուսումնասիրողների նյութը խոսում է ծերացման գործընթացի, ինչպես նաեւ մեթոդի մասին, որը, հնարավոր է, ծերությանը չի ստիպի նահանջել, սակայն կդադարեցնի այն։

Քուքն ու նրա գործընկերներն ուսումնասիրել են տելոմերները՝ քրոմոսոմների հատվածները, որոնք ծերացման հետ անմիջական կապ ունեն։ Որքան կարճ են տելոմերները, այնքան արագ է ընթանում օրգանիզմի ծերացման գործընթացը։ Գիտնականները պարզել են, որ պրոգերիայով տառապող երեխաների մոտ տելոմերները շատ կարճ են։ Այդ պատճառով նրանք որոշել են երկարացնել դրանք՝ վերականգնելով բջիջների գործունեությունը, կիսվելու եւ սթրեսին արձագանքելու ունակությունը։

Այդ հետազոտության համար կիրառել են РНК թերապիա կոչվող տեխնոլոգիան։ Գիտնականները դրան հասել են՝ РНК-ն ավելացնելով հենց բջիջներում, որոնք գաղտնագրում են այդ պրոտեինի մշակումը։ Այսինքն՝ բջիջներին տեղեկություն են հաղորդել, որը նրանց անհրաժեշտ էր տելոմերի աճը թույլատրելու համար։ Դրանից հետո բջիջներն ամեն ինչ ինքնուրույն են արել։ 

Մի քանի օրվա ընթացքում այս սպիտակուցի արտադրությունը բավական է՝ բջիջների կյանքի տեւողականության եւ գործառույթների վրա զգալի ֆիզիոլոգիական դրական ազդեցության համար։ Քուքն ասել է, որ գիտնականների համար եւս զարմանալի էր տեսնել, թե ինչպիսի բուռն արդյունք է ունեցել թերապիայի մեկ սեանսը։

«Մեր հետազոտությունում ամենաանսպասելին այն էր, թե ինչպիսի հզոր ազդեցություն ունեցավ բջիջների վրա տելոմերների երկարացման տեխնոլոգիան։ Մենք չէինք սպասում, որ տեխնոլոգիան այդքան արագ կազդի բջիջների բազմացման ունակության վրա։ Նրանք կարողացան գործել եւ տարանջատվել նորմալ կերպով, ըստ էության՝ մենք նրանց կյանքի նոր ժամկետ տվեցինք, ինչպես նաեւ բարելավեցինք դրանց գործառույթները։ Մենք հետեւել ենք ծերացման բջջային շատ մարկերների եւ չէինք սպասում նման ուժեղ արդյունքի։ Մենք զգալիորեն բարելավեցինք բջիջների՝ բազմանալու ունակությունը, ստիպեցինք նահանջել բորբոքային սպիտակուցների վերարտադրմանը։ Ծերացման բոլոր մարկերները, որոնց մենք հետեւում էինք, մեր թերապիայի շնորհիվ գործնականում անհետացան կամ նահանջեցին»,- ասել է Քուքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել