• Latest news

Հետազոտողները հակաբակտերիալ օճառի գործածման նոր վտանգ են հայտնաբերել

11 օգոստոսի, 2017  20:57

Հակաբակտերիալ օճառի մեջ պարունակվող տրիկլոկարբան բաղադրիչը կարող է կուտակվել հղիների օրգանիզմում ու առաջացնել որոշակի խանգարումներ սերունդի մոտ, ասվում է PLOS ONE ամսագրում հրապարակված հոդվածում։

Մկների վրա իրականացված փորձի ընթացքում գիտնականները պարզել են, որ տրիկլոկարբանը կուտակվում է այն մկների սերնդի օրգանիզմում, որոնք ստացել են այն հղիության ընթացքում։ Նման մկների սերունդն ուներ նկատելիորեն ավելի մեծ քաշ, քան մյուս մկներինը։ Այդ միացությունը տեսականորեն նույնատեսակ ազդեցություն կարող է թողնել նաեւ մարդկանց վրա։

Հետազոտողները տրիկլոլարբանը ջրի հետ ներարկել են հղի մկների օրգանիզմի մեջ։ Հետո նրանք ստուգել են՝ արդյոք տրիկլոկարբանը կհայտնվի այդ մկների սերունդների օրգանիզմում։ Պարզվել է, որ ծնվելուց անմիջապես հետո մկների ձագերի մոտ հայտնաբերվել է տրիկլոկարբան, որը ամենայն հավանականությամբ նրանց է փոխանցվել ընկերքով։ Իսկ հետո՝նաեւ մոր կաթի հետ։

Աշխատանքի հեղինակները վերլուծել են փոփոխությունները փորձի ընթացքում ծնված մկների ձագերի գեների էքսպրեսիայում ու այն համեմատել հսկիչ խմբի մկների ձագերի էքսպրեսիայի հետ, որոնց մայրերը տրիկլոկարբան չէին ստացել։ Գեների էքսպրեսիան մի գործընթաց է, որի ընթացքում դրանց ժառանգական տեղեկությունները վերափոխվում են վերջնական ֆունկցիոնալ արտադրանքի՝ ՌՆԹ-ի կամ սպիտակուցի։ Պարզվել է, որ այն գեների էքսպրեսիան, որոնք պատասխանատու են լիբիդային փոխանակության համար, փոխվել էր նորմալ էքսպրեսիայի համեմատ։ Այն ձագերի քաշը, որոնց մայրերը ստացել էին տրիկլոկարբան, եղել է 11․0 տոկոսով բարձր՝ էգերի դեպքում ու 8․5 տոկոսով բարձր՝ որձերի դեպքում։

Տրիկլոկարբանը, ինչպես եւ տրիկլոզանը հակաբակտերիալ օճառի ու մի շարք այլ կոսմետիկ միջոցների տարածված բաղադրիչներից են։ Անցած տարի ԱՄՆ առեւտրի նախարարության սննդամթերքի, դեղորայքի ու կոսմետիկ միջոցների որակի հսկողության վարչության պատվերով իրականացված հետազոտության ընթացքում հայտնի էր դարձել, որ այդ նյութերը պարունակող օճառները որեւէ հակաբակտերիալ ազդեցություն չեն ունենում։ Փոխարենը տրիկլոզանը մի շարք դեպքերում այնքան էլ անվտանգ չէ առողջության համար։

ԱՄՆ-ում այս տարվա սեպտեմբերից արգելված է տրիկլոզանով օճառի վաճառքը։ Հնարավոր է ՝ կարգելվեն նաեւ տրիկլոկարբան պարունակող օճառներն ու այլ միջոցները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել