Ռուսաստան է ներմուծվել անբուժելի ստաֆիլոկոկ

12 օգոստոսի, 2017  19:51

Ռուս ու ճապոնացի վարակաբանները գրանցել են ոսկեգույն ստաֆիլակոկի վտանգավոր նոր շտամմեր Ռուսաստանի տարածքում, որոնք Մերձավոր արեւելքից ու Եվրոպայից են ներմուծվել երկիր։ Դրանց մի մասը գրեթե անխոցելի է հակաբիոտիկների համար, ասվում է Infection, Genetics and Evolution ամսագրում հրապարակված հոդվածում։

«Մեր աշխատության մեջ մենք հայտնաբերել ենք MRSA-ստաֆիլակոկ առողջ մարդկանց մոտ ու մոլեկուլյար տվյալներով պարզել ենք, որ այդ բակտերիաները մեզ մոտ են եկել Գազայի հատվածից։ Դրանք մեզ դեռ ոչնչով չեն սպառնում, բայց դա դանդաղ ներգործության ռումբ է։ Եթե հիվանդը ստացիոնարում հայտնվի ցանկացած սովորական ինֆեկցիայով՝ ապա նա կարող է տարածել այդ վատ ստաֆիլակոկերը»,- պատմում է Վլադիմիր Գոստեւը Սանկտ Պետերբուրգի ինֆեկցիոն հիվանդությունների գիտական մանկական կենտրոնից։

Գոստեւի ու նրա գործընկերների հետազոտությունները ֆինանսավորող Ռուսաստանի գիտական հիմնադրամի մամուլի ծառայությունը հայտնել է, որ մինչեւ վերջերս ռուս գիտնականները չեն ունեցել տվյալներ այն մասին, թե որքան հաճախ են հանդիպում ու որքան են տարածված ոսկեգույն ստաֆիլակոկի այսպես կոչված MRSA շտամմերը, որոնք անխոցելի են մետիցիլինի ու մի շարք այլ հակաբիոտիկների ներգործության համար։

Գոստեւն ու նրա թիմը որոշել են լրացնել այդ բացթողումը՝ ուսումնասիրելով ստաֆիլակոկի նմուշները, որոնք հավաքվել էին Ռուսաստանի 15 տարբեր քաղաքներում ու շրջաններում։ Ընդ որում նմուշները հավաքվել են ոչ միայն բուժհաստատություններում, այլեւ մի շարք առեւտրի ցանցերում։

Գիտնականները վերլուծել են 2053 ռուսաստանցիների նմուշները ու պարզել, որ նրանց մեկ հինգերորդ մասը բակտերիաների կրողներ են։ Նրանցից առանձնացվել են  MRSA-ի 13 իզոլյատներ, որոնք ասոցացվում են կենցաղային HA-MRSA տեսակների հետ։ Իրենց հերթին դրանցից 11-ը պատկանում էին ST22 գենոտիպին ու նման էին EMRSA-15 մերձավորարեւելյան տարբերակին (Գազայի հատվածի շտամին)։

Պաղեստինից ծագող մանրէներից բացի՝ ռուս գիտնականները հայտնաբերել են նաեւ այլ վտանգավոր բակտերիաներ, որոնք կայուն են ցեֆտարոլինի՝ ամենաուժեղ հակաբիոտիկներից մեկի հանդեպ։ Այդ միկրոբները հայտնվել են Ռուսաստանում Գերմանիայից կամ Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներից։ Գիտնականները եզրակացնում են, որ MRSA նոր գենետիկ գծերի հայտնվելը պահանջում է փոփոխություններ ախտորոշման, բուժման ու ստաֆիլակոկային ինֆեկցիաների տարածման զսպմանն ուղղված միջոցառումների հանդեպ մոտեցումներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ մարդը ՄԻԱՎ-վարակ ունի:
1. ՄԻԱՎ-ով մարդը մշտապես հոգնածություն եւ քնկոտություն է զգում:
2. ՄԻԱՎ-ով մարդու մազերը ավելի վաղ են սպիտակում, քան մյուս մարդկանց դեպքում:
3. Եթե մարդու մոտ առկա է ՄԻԱՎ, դա նրա արտաքինից է երեւում:
4. ՄԻԱՎ-ի առկայության կամ բացակայության մասին կարելի է իմանալ միայն հատուկ անալիզ հանձնելուց հետո:
5. ՄԻԱՎ-ով տառապող մարդու մարմնին կապուտկները հեշտ են առաջանում: