• Latest news

Պարտադիր ապահովագրության ներդրումից հետո հնարավոր կլինի «արխային հիվանդանալ» տարեկան 80 000 դրամով․ Սերգեյ Խաչատրյան

15 օգոստոսի, 2017  19:54
Եթե Հայաստանի բնակիչն իր առողջությունը հիմա ապահովագրի, ապա տարեկան նա դրա համար պետք է վճարի 250-300 հազար դրամ։ Բայց եթե մեզ հաջողվի գոնե մեկ տարի հետո ներդնել այն համակարգը, որը մենք հիմա քննարկում ենք, եւ Հայաստանի բոլոր երեք միլիոն բնակիչները ներառվեն պարտադիր բուժապահովագրության համակարգում, այդ դեպքում այդ գումարը կնվազի մինչեւ տարեկան 80 հազար դրամ։  Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգոստոսի 15-ին ասել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ պատասխանելով սոցցանցերի օգտատերերից մեկի այն հարցին, թե Հայաստանի բնակչին ինչքան գումար է հարկավոր «արխային հիվանդանալու համար»:

Փոխնախարարը նշեց, որ ըստ երեւույթին՝ օգտատերը ակնարկում է, որ Հայաստանում բժշկական սպասարկումը թանկ է, բայց պարտադիր բուժապահովագրության ներդրումը կլուծի այդ հարցը։ Ու այդ դեպքում տարեկան 80 հազար դրամով հնարավոր կլինի «արխային հիվանդանալ»:

Նա հավելել է, որ պարտադիր բուժապահովագրությունը կլուծի նաեւ նրանց խնդիրը, ովքեր չունեն եկամուտի մշտական աղբյուր։ «Ապահովագրական համակարգի ամբողջ էությունն այն է, որ վճարում են նրանք, ովքեր փող ունեն, իսկ օգտվում են նաեւ մյուսները»,- ասաց նա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է