• Latest news

Ռուսաստանի ԱՆ-ն դեմ է ԵՏՄ-ում ծխախոտի ու ոգելիցի ակցիզների ներդաշնակեցմանը

17 օգոստոսի, 2017  19:28

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը դեմ է ԵՏՄ տարածքում ծխախոտային ու թունդ ոգելից արտադրանքի ակցիզային դրույքների ներդաշնակեցմանը։ Հետագայում ներդաշնակեցումը կսահմանափակի տվյալ արտադրանքի համար ակցիզների բարձրացման հնարավորությունը, համարում է գերատեսչությունը։

ԱՆ-ում ենթադրում են, որ երկրները իրենք կորոշեն ակցիզային քաղաքականության ձեւավորումն ու բնակչությանն այդ արտադրատեսակներից պաշտպանելու միջոցները։ Գերատեսչությունը դեռ անցած տարի առաջարկում էր ներդնել «ակցիզների ինդիկատիվ նվազագույն ընդհանուր դրույքներ» ու պնդում էր, որ ծխախոտի համար միջինացված դրույքը կրկնակի բարձրանա։

ԵՏՄ երկրների քննարկմանն է դրվել առաջարկ՝ մինչեւ 2022 թ․ սահմանել միասնական միջինացված դրույքներ՝ յուրաքանչյուր պետության համար շեղման թույլատրելի մակարդակներով։ Մասնավորապես, առաջարկվում էր սահմանել 35 եվրո միջինացված դրույք հազար ծխախոտի համար, իսկ թունդ ոգելիցի համար՝ 9 եվրո 1 լիտր անջուր էթիլ սպիրտի համար։ ԵՏՀ խորհուրդը, տնտեսական նպատակահարմարության առկայության դեպքում, հաստատելու ու փոխելու է համաձայնեցված ինդիկատիվ դրույքներն ու միջակայքը։ Սակայն ԵՏՄ երկրներում ակցիզները խիստ տարբերվում են։

 ԵՏՀ-ում նշում են, որ այդպես առաջանում է արտադրանքի անթույլատրելի մատակարարումների սպառնալիք հարեւանների տարածք, որտեղ ակցիզների դրույքներն ավելի բարձր են։ Նման երեւույթները նվազագույնի հասցնելու միջոցներից մեկն է ապրանքների միասնական շուկայի շրջանակում իրար մոտեցնել ակցիզների դրույքները, համարում են ԵՏՀ-ում:

 Օգոստոսի 22-ին կկայանա ԵՏՀ խորհրդի նիստը, որը նվիրված կլինի ԵՏՄ-ում հարկային քաղաքականության հարցերին, գրում է «Իզվեստիան»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել