• Latest news

Ընդմիջումներով մեծ ինտենսիվությամբ մարզումները նվազեցնում են դիաբետի առաջացման հավանականությունը

21 օգոստոսի, 2017  14:40

Ընդմիջումներով մեծ ինտենսիվությամբ մարզումները, որոնք հերթագայվում են կարճաժամկետ փոքր ինտենսիվությամբ վարժություններով, նվազեցնում են շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը: Նման եզրակացության են հանգել Իսպանիայի եւ Դանիայի գիտնականները:

The Public University of Navarre-ի (Իսպանիա) գիտնականների կատարած հետազոտությանը 40 կին է մասնակցել, որոնց 2 խմբի են բաժանել: Առաջին խմբում ընդգրկվել են ինսուլինի նկատմամբ ցածր զգայունությամբ կանայք, իսկ երկրորդ խմբում՝ ինսուլինի նկատմամբ բաձր զգայունություն ունեցողները:

Մասնակիցները 10 շաբաթ այցելել են ընդմիջումներով մեծ ինտենսիվությամբ մարզումների: Հետազոտությամբ պարզվել է, որ կանանց մեծ մասի մոտ, որոնք 2-րդ տիպի դիաբետի հակվածություն ունեին, մարզումների շնորհիվ օրգանիզմում գլյուկոզայի խտությունը նվազել է եւ կարգավորվել է ինսուլինի մակարդակը: Մարզումները նաեւ դրական ազդեցություն են ունեցել մասնակիցների սրտի վրա:

Ամենաէական բարելավումները դիտվել են այն կանանց շրջանում, որոնց մոտ դիաբետի առաջացման հավանականությունն առավել բարձր էր: Հետազոտության ավարտին նվազել է նաեւ երկու խմբերի մասնակիցների քաշը: Դրանից բացի, նրանց մոտ պակասել են ճարպաշերտերը: Գիտնականների խոսքով՝ աշխատող մկաններն ավելի շատ են գլյուկոզա օգտագործում, քան հանգստի վիճակում գտնվող մկանները: Այդ պատճառով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նվազում է:

Նման եզրակացությունների են եկել նաեւ Copenhagen hospital Rigshospitale-ի (Դանիա) գիտնականները: Նրանց հետազոտությանը 2-րդ տիպի դիաբետով 100 մարդ է մասնակցել: Մասնագետները պարզել են, որ խիստ դիետան եւ ինտենսիվ մարզումները բերել են դիաբետիկների արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազմանը: Կամավորների 75 տոկոսը, որոնք մարզվել են եւ դիետայի հետեւել, սկսել են դիաբետի դեմ ավելի քիչ դեղերի կարիք ունենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել