• Latest news

Հաշմանդամություն ունեցող տղաները պետք է լրջորեն սպորտով զբաղվեն եւ մասնակցեն մրցույթների. Սարգիս Ստեփանյան

28 օգոստոսի, 2017  16:59

Հաշմանդամություն ունեցող տղաները պետք է սպորտով զբաղվեն ոչ միայն առողջական վիճակը բարելավելու, այլեւ միջազգային մրցույթների մասնակցելու եւ հաղթելու համար: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սպա Սարգիս Ստեփանյանը:

Սպա Ստեփանյանի անունը լավ հայտնի է զինվորական ծառայության ժամանակ վիրավորված բազմաթիվ տղաների: 2014 թվականի ամռանը Ստեփանյանը վիրավորվելու հետեւանքով կորցրել է ձեռքն ու երկու ոտքերը. հիմա նա ոչ միայն շարունակում է ծառայել ՊՆ-ի զորամասերից մեկում, այլեւ բազկամարտով է զբաղվում եւ մասնակցում է միջազգային մրցույթների: Նա նաեւ ժամանակ է գտնում վիրավոր զինծառայողներին այցելելու, նրանց սատարելու եւ իր օրինակով ապացուցելու, որ կարող են շատ բանի հասնել, եթե նույնիսկ վիրավորվելու հետեւանքով առողջությունը լրջորեն տուժել է:

«Հանուն առողջության սպորտով զբաղվելը, իհարկե, լավ է ու կարեւոր: Բայց ցանկալի է, որ մեր տղաները նաեւ նպատակ ունենան մասնակցել միջազգային մրցույթների եւ հաղթել: Շատ կցանկանայի, որպեսզի սպորտով զբաղվեն ոչ թե սիրողական մակարդակով, այլ հաջողության եւ հաղթանակի հասնելու նպատակով: Դրա համար հարկավոր է նրանց հաղթողի հոգեբանություն ներարկել»,- նշեց Սարգիս Ստեփանյանը:

Վերջին տարիներին Սարգիսը բազմիցս է Հայաստանը ներկայացրել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կազմակերպված միջազգային մրցույթներին: Նրան, սակայն, շփոթեցնում է փաստը, որ այս տարիներին ինքը Հայաստանից միակ ներկայացուցիչն է եղել, մինչդեռ Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից եւ այլ երկրներից 30-50 մարզիկ է ժամանում:

«Կցանկանայի, որպեսզի Հայաստանից նույնպես ավելի շատ մասնակիցներ լինեն: Դա պատիվ կբերի մեր երկրին»,- նշեց սպա Ստեփանյանը:

Նրա խոսքով, երբ պատրաստ լինի վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների համար վերականգնողական կենտրոնը, տղաներն ավելի մեծ հնարավորություններ կունենան եւ ավելի շատ մասնագիտացված սարքավորումներ՝ մարզումների համար: Բայց սպորտում լավ արդյունքների հասնելու եւ հաղթանակի համար հարկավոր է ոչ միայն լավ մարզասրահ եւ սարքավորումներ ունենալ, այլեւ իսկական հաղթողի հոգեբանություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է