• Latest news

Ճառագայթման նույնիսկ ամենափոքր չափաբաժինը կարող է վտանգավոր լինել սրտի համար. գիտնականներ

28 օգոստոսի, 2017  18:09

Ճառագայթման նույնիսկ ամենափոքր չափաբաժնի ազդեցությունը կարող է վտանգավոր լինել սրտի համար: Դրա ազդեցության պատճառով խնդիրները կարող են ի հայտ գալ տասնամյակներ առաջ, պնդում են գերմանական Helmholtz Zentrum München-ի գիտնականները:

Հետազոտության ընթացքում նրանք պարզել են, որ մարդու արյան անոթներն արձագանքում են ճառագայթման համեմատաբար ցածր չափաբաժնին՝ 0.5 Գր (գրեյ). ճառագայթման նման չափաբաժին կարելի է ստանալ մի քանի համակարգչային տոմոգրաֆիա անցնելու դեպքում: Փորձերը ցույց են տվել, որ բջիջների վրա ճառագայթման ազդեցությունից հետո արյունատար անոթների վերին շերտում ազոտի երկօքսիդի քանակությունը նվազում է:

Ճառագայթման փոքր չափաբաժնով վնասված բջիջները նաեւ նվազեցնում են թթվածնի ռեակտիվ մասնաբաժինների արտազատումը: Դրանք կարեւոր դեր են խաղում բջջային ազդանշանային ուղիներում, սակայն ավելորդ քանակության դեպքում կարող են վնաս հասցնել ԴՆԹ-ին եւ սպիտակուցներին: Լաբորատոր պայմաններում այս վնասակար փոփոխությունները տեղի չեն ունեցել ճառագայթման ազդեցությունից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում, ինչը կենդանի օրգանիզմների պարագայում հավասար է մի քանի տարվա:

Հետազոտության հեղինակները նշում են, որ ճառագայթման նույնիսկ ցածր չափաբաժինն արդեն իսկ սրտի երկարաժամկետ վնասվածքների զգալի վտանգ է պարունակում, որոնք կարող են ի հայտ գալ տասնամյակներ անց:

ԱՀԿ-ի տվյալներով՝ ճառագայթումը կարող է նաեւ քաղցկեղի մի քանի տեսակների առաջացման եւ վերարտադրողական ֆունկցիայի հետ կապված խնդիրների պատճառ դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել