• Latest news

Բիոնական ոսպնյակը ընդմիշտ կազատի մարդուն ակնոցից

6 սեպտեմբերի, 2017  16:51

Ocumetics Technology Corporation կանադական ընկերությունը հայտարարել է նոր արհեստական ոսպնյակի կլինիկական հետազոտությունների անցկացման մասին, որը որակապես կփոխի աչքի վիրաբուժության մոտեցումները։ Բիոնական ոսպնյակը թույլ կտա ոչ միայն հրաժարվել ակնոցից, այլև կընձեռի տեսողական այնպիսի հնարավորություններ, որոնք  հասանելի չեն սովորական աչքին։ Այդ մասին հայտնել են ընկերության  մամուլի ծառայությունից։ Եթե փորձերը հաջող անցնեն, ապա բիոնական ոսպնյակները ակնաբույժների մոտ կհայտնվեն արդեն երկու տարուց։

Նոր արհեստական ակնային Bionic Lens ոսպնյակը դինամիկ օբյեկտիվ է, որն ունի հարմարեցման կարողություններ։ Այդպիսի արհեստական բյուրեղիկը կիրառվում է բժշկության մեջ շատ տարածված և անվտանգ կատարակտի վիրահատության ժամանակ։ Սովորական վիրահատությունից հետո, որը սահմանափակվում է 2,7 մմ կտրվածքով, ոսպնյակը տեղադրվում է աչքում, միանում է մկաններին  և կարողանում է հստակեցնել պատկերները տարբեր տարածությունների վրա, ինչպես բնական բյուրեղիկ։ Եվ այդ ժամանակ մարդու տեսողությունն ամբողջությամբ վերականգնվում է։ Նրա ֆոկուսացման ծածկույթն ավելի լայն է՝ ի տարբերություն սովորական բյուրեղիկի։  Ի լրումն դրա՝ նրա աշխատանքի համար ծախսվում է միայն 1/100 այն էներգիայի, որն անհրաժեշտ է բյուրեղիկի համար, ինչը նշանակում է, որ բիոնական ոսպնյակի տերը կարող է ամբողջ օրը կիզակետում պահել ինչ–որ մի բան, առանց աչքերը լարելու։

Բիոնական ոսպնյակ ստացած աչքը կարող է  տարածության վրա զննել առարկաների մանրամասները՝  տասն անգամ գերազանցելով աչքի նախկին կարողությունները։ Պատկերացրեք, որ դուք նայում եք ժամացույցին, որը գտնվում է ձեզանից երեք մետր հեռավորության վրա, և պարզ ու մանրամասն կարող եք այն զննել։ Bionic Lens – ի հետ այդ տարածությունը ավելանում է մինչև 30 մետր՝ առանց լարվածության։ Բացի այդ, Bionic Lens–ը շատ մոտ տարածության վրա տալիս է  գերկարողություններ։ Եթե դուք սկսեք լարված նայել աչքին մոտեցրած մատին, ապա կարող եք տեսնել նաև մաշկի բջիջները։

Բացի այդ նոր ոսպնյակները մշակվել են հաշվի առնելով, որ դրանց կարող են միացնել տարբեր հավելվածներ, այսինքն հետագայում հիվանդը կարող է վերարտադրել  համակարգչի մոնիտորի  կամ հեռախոսի պատկերները  անմիջապես աչքի ներսում։ Վերջապես իմպլանտը թույլ կտա դեղորայքը հասցնել ուղիղ աչքի ներս առանց ուշացումների։

Բժիշկ Գարտ Ուեյբը՝ բիոնական ոսպնյակի գլխավոր գյուտարարը և ստեղծողը, ասում է, որ ոսպնյակի միակ թերությունը լինելու է նրա բացակայությունը, քանի որ այն իր կրողին հսկայական առավելություններ է ընձեռնելու։

Իմպլանտի արժեքը – 3.2 հազ դոլար է։ Ճիշտ է, ոսպնյակը չի լուծի տեսողության բոլոր խնդիրները, այն չի կարող բուժել դալտոնիզմը, ակնաբուժական կարճատեսությունը, ցանցաթաղանթի հիվանդությունները, աչքի նյարդի վնասումը, սակայն կօգնի մոռանալ կատարակտը, կարճատեսությունը և հեռատեսությունը։

Ստորև ներկայացված է  Գարտ Ուեյբի ներկայացումը Superhuman Summit 2016-ի ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է