350 գ քաշով ծնված աղջնակը մեծացել է եւ երազում է դերասանուհի դառնալ (ֆոտո)

6 սեպտեմբերի, 2017  20:51

Ալիա Հարթը ծնվելիս ընդամենը 350 գրամ է կշռել։ Բժիշկներն ասում էին, որ նրա ողջ մնալու հավանականությունը մեծ չէ՝ 1 տոկոսից ոչ ավելի․ չէ՞ որ նրա թոքերը նորմալ չէին ձեւավորվել։ Բայց Ալիան ողջ մնաց։ Նա այժմ 14 տարեկան է եւ երազում է դերասանուհի դառնալ։

Ալիայի մորը բժիշկները խորհուրդ են տվել ազատվել երեխայից, քանի որ պտղաջրերը շատ էին, եւ բժիշկնեը վստահ էին, որ պտուղը չի ապրի։ Կինը հրաժարվել է աբորտից, քանի որ երեխան բեղմնավորվել է արտամարմնային բեղմնավորման միջոցով․ բնական բեղմնավորման հետ կապված խնդիրներ կային, իսկ նա շատ էր ցանկանում երեխա ունենալ։

Սակայն շուտով կնոջ մոտ վաղաժամ երկունքի ցավեր են սկսվել եւ ծնվել է Ալիան՝ Մեծ Բրիտանիայում ամենափոքրիկ աղջնակը։ Ծնվելուց անմիջապես հետո նրան կենսապահովման սարքեր են միացրել։ Նրա ողջ մնալու համար հնարավոր ամեն ինչ արել են, սակայն բժիշկները վստահ էին, որ ողջ մնալու համար նրա հնարավորությունները մեծ չեն։ Ալիան այնքան փոքրիկ էր, որ նորածինների համար սովորական հագուստը նրա համար շատ մեծ էր, եւ կամավորները հատուկ աղջնակի համար հագուստ են գործել։

Այժմ  այդ հագուստին նայելով՝ Ալիան զարմանում է․ մի՞թե ինքն այդքան փոքրիկ է եղել։ Այդ հագուստներն ավելի շատ տիկնիկների համար նախատեսված հագուստներ են հիշեցնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր երեխաներին օրացույցով բոլոր պատվաստումներն անո՞ւմ եք
Այո
Ոչ
Ընտրովի