• Latest news

Մանրէները կարող են աֆրոդիզիա՞կ լինել

8 սեպտեմբերի, 2017  23:49

Մանրէների որոշ տեսակներ կարող են գործել աֆրոդիզիակների նման (սեռական ցանկության խթանիչներ միաբջիջ ծովային օրգանիզմների համար, որոնք էվոլյուցիոն կերպով մոտ են բոլոր կենդանիներին, նաեւ մարդուն)։ Այս մասին հայտնում են Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները, իսկ նրանց ուսումնասիրությունների մասին հոդվածը հրապարակված է Cell պարբերականում։

Choanoflagellat-ները նախէակներ են (միաբջիջ էուկարիոտներ), որոնք մանրէներ են ուտում եւ իրենց հերթին որպես սնունդ են ծառայում ծովախեցգետինների համար։ Հայտնի է, որ որոշ սպառվող միկրոօրգանիզմներ հանգեցնում են Choanoflagellat-ների բազմաբջիջ գաղութների առաջացմանը։ 

Գիտնականները պարզել են, որ Vibrio fischeri մանրէները Salpingoeca rosetta Choanoflagellat-ների մոտ սպորավորմանեւ եւ «պարսերի» ձեւավորմանը նպաստող վարքագծի պատճառ են դառնում։ Մասնագետների խոսքով՝ փոփոխվող միջավայրի պայմաններում սեռական գործընթացի նախաձեռնումն անհրաժեշտ է։ Գիտնականների կարծիքով՝ նախէակները  եւս, բազմացման գործընթացը սկսելու համար, աֆրոդիզիակի կարիք ունեն։

Հետազոտողները հույս ունեն, որ Choanoflagellat-ների եւ V.fischeri-ի փոխգործակցության ուսումնասիրությունը թույլ կտա հայտնաբերել մոլեկուլները, որոնք ողնաշարավոր կենդանիների, նաեւ մարդու վրա աֆրոդիզիակի ազդեցություն կարող են ունենալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել