• Latest news

Հոտերի նկատմամբ զգայունության կորուստը կարող է Պարկինսոնի հիվանդության ախտանիշ լինել

11 սեպտեմբերի, 2017  10:41

Օճառի և բենզինի հոտերի նկատմամբ զգայունության կորուստը կարող է Պարկինսոնի հիվանդության առաջացման ազդանշան լինել: Այդ եզրակացությանն են եկել Միչիգանի պետական համալսարանի գիտնականները 10 տարվա փորձերի արդյունքում:

Հետազոտության ընթացքում 2462 կամավորներին բաժանել են 2 խմբի` 1510 սպիտակների և 952 սևերի: Կամավորների հոտառությունը ստուգել են՝ նրանց տալով 12 տարբեր հոտեր`կիտրոնից ու դարչինից սկսած մինչև բենզին և օճառ: Դրանից հետո տասը տարվա ընթացքում հետևել են նրանց վիճակին: Այդ ընթացքում 42 կամավորների մոտ ախտորոշել են Պարկինսոնի հիվանդություն: Գիտնականները նկատել էին, որ փորձի սկզբում էլ այդ մարդկանց հոտառությունը թույլ է եղել, և նրանք հատկապես վատ են զգացել բենզինի և օճառի հոտերը:

Պարկինսոնի հիվանդությունը դանդաղ զարգացող քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որն առավել հաճախ հանդիպում է ավագ տարիքային խմբի մոտ: Դրա հիմնական ախտանշաններ են համարվում վերջույթների դողը, մկանների ձգվածությունը, շարժումների դանդաղեցումը: Այս բոլոր ախտանշանները արտահայտվում են այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն ախտահարած է լինում նյարդային համակարգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է