• Latest news

Երբ եւ ինչպես է ծխելը սպանում մարդուն

14 սեպտեմբերի, 2017  19:23

Sidney Kimmel Comprehensive Cancer Center at Johns Hopkins-ի գիտնականները պարզել են, որ հենց ծխախոտի ծուխն է բերում քաղցկեղի առաջացման:  Պարզվում է, որ ծխախոտի ծուխն է խթանում թոքերի բջիջներում էպիգենետիկ  փոփոխությունները, որոնք համապատասխանում են քաղցկեղի նախնական փուլերին: Եթե մարդը ժամանակին թողնի ծխելը եւ ստանա համապատասխան թերապիա, ապա բջիջներում վտանգավոր փոփոխությունները հնարավոր է դադարեցնել, եւ քաղցկեղ չի զարգանա: Էպիգենետիկ են կոչվում այն փոփոխությունները, որոնք ազդում են գենի էքսպրեսիայի վրա, բայց չեն փոխում ԴՆԹ-ի կառուցվածքը: Գիտնականների խոսքով՝ ծխախոտի ծխով մշակված բջիջներում էպիգենետիկ փոփոխությունները բարձրացնում են նրանց զգայունությունը քաղցկեղի հանգեցնող մուտացիաների նկատմամբ:

Cancer Cell ամսագրում հրապարակված հետազոտությունների ընթացքում մասնագետները փորձել են պարզել, թե երբ են  էպիգենետիկ փոփոխությունները դառնում մահացու: Դա հնարավոր է եղել պարզել լաբորատորիայում աճեցված բրոնխների բջիջների հետ փորձերի արդյունքում: 15 ամիս շարունակ բջիջները մշակվել են ծխախոտի ծխի հեղուկ անալոգով  (քանակը 1-2 տուփ ամեն օր, իսկ փորձի տեւողությունը  կարելի է համեմատել 20-30 տարի ծխելու հետ): Պարզվում է, որ 10 օրից մինչեւ երեք ամիս ժամանակաշրջանում մշակված բջիջներում արձանագրվել է  EZH2 ֆերմենտի քանակի բարձրացում: Այն իջեցնում է գեների էքսպրեսիան, ինչը նախորդում է ԴՆԹ-ի անոմալ փոփոխություններին։ Ապա արձանագրվել է DNMT1 սպիտակուցի քանակի աճ, որը ստարտային վիճակում է պահում ուռուցքագոյացումը ճնշող գեների հետ կապված ԴՆԹ-ի փոփոխությունները: Եթե նշված երկու գենն էլ ճնշվում էին, ապա բջիջները սկսում էին անվերահսկելի բաժանվել, ինչը բերում էր քաղցկեղի առաջացման:

Վեց ամիս անց  EZH2 եւ DNMT1 կոնցենտրացիան  ծխի ազդեցությանը ենթարկվող բջիջներում սկսել է իջնել: Նրանց ազդեցությունը իրեն զգացնել է տալիս     10-15 ամիս անց, երբ գիտնականները հայտնաբերում են հարյուրավոր գեների էքսպրեսիա, որոնցից շատերը հանդիսանում են ուռուցքների բլոկատորներ:   Գիտնականները նաեւ թեստ են անցկացրել, որը նախատեսում է ծխախոտի ծխով բջիջների մշակում  6 կամ 15 ամիսների ընթացքում եւ մուտացիաների ներդրում  KRAS գենում, որը խթանում է թոքերի քաղցկեղը: Արդյունքում քաղցկեղային փոփոխությունները սկսել են զարգանալ միայն  15 ամիս անց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել