• Latest news

Պատահական կապերի հակումը հնարավո՞ր է պարզել արտաքինով

21 սեպտեմբերի, 2017  10:43

Կանադայի Նիպիսինգի համալսարանի գիտնականները պարզել են մարդկանց արտաքինը, որոնք սեքսուալ ակտիվ են եւ հակված են պատահական կապերի։ Պարզվում է, որ կարճ եւ լայն դեմքը մեծամասամբ բնորոշ է անհավատարիմ մարդկանց։

Հոգեբանները 2 հետազոտություն են անցկացրել։ Առաջինին մասնակցել է 145 ուսանող, որոնք սիրային հարաբերությունների մեջ են եղել։ Նրանց շրջանում հարցումներ են անցկացրել վերջիններիս սեռական վարքը պարզելու համար։ Կամավորների լուսանկարներով գիտնականները պարզել են FWHR–ը՝ դեմքի լայնության եւ բարձրության հարաբերության ցուցանիշը։ Երկրորդ հետազոտությանը, որին մասնակցել է 314 մարդ, առաջինի ընդլայնված տարբերակն է եղել, եւ գիտնականները գնահատել են կամավորների անհավատարմության աստիճանը։

Մասնագետների խոսքով՝ դեմքի համամասնության եւ սեռական վարքի միջեւ կապը պայմանավորված է կանանց եւ տղամարդկանց սեռական հասունացման ժամանակ տեստոստերոն հորմոնի մակարդակով։ Քառակուսի եւ լայն դեմքերով մարդիկ, այդպիսով, կարող են անհավատարիմ լինել։

Հոդվածը հրապարակվել է Archives of Sexual Behavior ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է