• Latest news

Սկեսուրի վերաբերմունքը հարսի նկատմամբ կախված է կրթության մակարդակից. Հետազոտություն

20 սեպտեմբերի, 2017  15:46

Հարսի նկատմամբ սկեսուրի վերաբերմունքը շատ հաճախ կախված է նրանից, թե ինչ կրթություն է ստացել սկեսուրը երիտասարդ տարիներին։ Այս մասին են վկայում ԵՊՀ Գենդերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրության արդյունքները։  Կենտրոնի ղեկավար, հետազոտության հեղինակ Գոհար Շահնազարյանը լրագրողներին պատմել է, որ շատ սկեսուրներ, որոնց հետ իրենք զրուցել են հետազոտության ընթացքում, խոստովանել են, որ երիտասարդ տարիներին իրենց սկեսուրներն իրենց այնքան էլ լավ չեն վերաբերվել, եւ դա ազդել է նրանց հետագա կյանքի վրա։ Իսկ երբ իրենք են արդեն դարձել սկեսուր, ոմանք սկսել են հարսներին վերաբերվել այնպես, ինչպես ժամանակին իրենց են վերաբերվել իրենց սկեսուրները։ Մյուսները սակայն ցանկացել են վերացնել արատավոր սովորույթը, վերլուծել են իրենց վարքը եւ ադեկվատ են վերաբերվել իրենց հարսներին։

Հետաքրքիր է, որ բարձրագույն կրթություն ստացած կանանց տեսակետներն ու վարքագիծը զգալիորեն տարբերվում էին միայն միջնակարգ կրթություն ստացածներից: Շատ կանայք, ովքեր Երեւան էին եկել գյուղերից եւ համալսարանում չեն սովորել, ինչպես պարզվեց, հազվադեպ են մտածում իրենց գործողությունների մասին եւ պարզապես կրկնում են իրենց սկեսրոջ գործողությունները: Իսկ լավ կրթություն ստացած եւ իրենց կարիերայում հաջողություններ ունեցած կանայք ավելի հաճախ էին կասկածի տակ դնում «հարս-սկեսուր» ավանդական հարաբերությունների ճշգրտությունը եւ սովորաբար իրենց հարսներին ավելի լավ էին վերաբերվում։

Գոհար Շահնազարյանը նշեց, որ ուսումնասիրությունը նվիրված էր պարզելու մայրերի դերը տղաների ընտանիքներում եւ ինչպես են նրանք ազդում սելեկտիվ  աբորտների որոշման վրա:  Ուսումնասիրության ընթացքում  փորձագետները զրուցել են 45-65 տարեկան կանանց հետ: Այդ զրույցների ընթացքում նրանք բացահայտել են մի շարք այլ հետաքրքիր օրինաչափություններ: Շատ կանայք իրենց երջանկությունը կապում են իրենց երեխաների եւ թոռների երջանկության հետ։ Եթե նրանց որդիները ցանկանում են առանձին ապրել, շատ սկսեսուրների համար դա մի ամբողջ ողբերգություն է, քանի որ նրանք կյանքում չունեն այլ հետաքրքրություններ եւ նպատակներ։

Հետազոտողները լսել են նաեւ հարսների նկատմամբ բռնությունների կիրառման պատմություններ։ Դեպքեր են եղել, երբ սկեսրայրները որոշել են, որ հարսի մազերը շատ երկար են եւ ստիպողաբար կտրել են տվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է