• Latest news

Հայաստանում սուր շնչառական վարակներն արձանագրվում են սեզոնին համապատասխան

20 սեպտեմբերի, 2017  18:39

Այսօր Հայաստանում սուր շնչառական վարակներն արձանագրվում են սեզոնին համապատասխան, հիվանդանոցներում, մասնավորապես՝ մանկական, այս հիվանդությունների առնչությամբ բարձր դիմելություն չկա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Վերջին օրերի ընթացքում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում շրջանառում են ռինովիրուսներ, պարագրիպի վիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, որոնց նկատմամբ առավել խոցելի են երեխաները։

Սուր շնչառական վարակներին բնորոշ է աշուն-գարուն սեզոնյանությունը։ Հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական վարակների սեզոնն ամեն տարի սկսվում է հոկտեմբերից։ Սակայն, մինչեւ սեզոնի սկսվելը, յուրաքանչյուր տարի,  կապված եղանակի ջերմաստիճանի հետ, դիտվում է աշխուժացում՝ պայմանավորված սուր շնչառական վարակների հարուցիչների (ոչ գրիպի) ակտիվությամբ։

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը խուճապի չմատնվել եւ  սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների (ջերմություն, հազ, թքահոսություն) դեպքում դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ։ Միաժամանակ առաջարկվում է`

  • Հագնվել եղանակին համահունչ,
  • Խստորեն հետեւել անձնական հիգիենայի կանոններին,
  • Հաճախ օդափոխել փակ տարածքները,
  • Չզբաղվել ինքնաբուժմամբ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել