• Latest news

Մարզասրահներում ավելի շատ վտանգավոր միկրոբներ կան, քան հասարակական զուգարաններում․ հետազոտություն

23 սեպտեմբերի, 2017  10:49

Միկրոբների քանակի տեսակետից մարզասրահներում սարքավորումները շատ ավելի կեղտոտ են, քան հասարակական զուգարանների սանտեխնիկան։ Նման եզրակացության են հանգել ԱՄՆ Կենսատեխնոլոգիական տեղեկատվության ազգային կենտրոնի գիտնականները։ 

Հարյուրավոր ու հազարավոր մարդիկ ամեն օր հաճախում են մարզասրահներ, այդ իսկ պատճառով, գիտնականների խոսքով, զարմանալի չէ, որ տրենաժորների վրա կուտակվում են բակտերիաներ։ Բայց դրանք քանակը կարող է իրոք ցնցել։ Հետազոտողները տրենաժորների, ծանրաձողերի, գանտելների ու այլ սարքավորումների վրա հայտնաբերել են տարբեր բակտերիաներ՝ մետիցիլինի հանդեպ կայուն ոսկեգույն ստաֆիլակոկից սկսած մինչեւ եղունգի սնկեր։ 

Օրինակ վելոտրենաժորի վրա հայտնաբերվել է 39 անգամ շատ բակտերիա, քան պլաստիկ սկուտեղների վրա՝ հանրային սննդի հաստատություններում, վազքուղու վրա՝ 74 անգամ շատ բակտերիա, քան ջրի ծորակների վրա։ Եվ վերջապես մարզասրահում գանտելները պարունակում էին 262 անգամ շատ բակտերիա, քան զուգարանակոնքի նստատեղը հասարակական զուգարանում։ Հետազոտողները այդ կապակցությամբ շեշտում են, որ մարզասրահների այցելուները պետք է հատկապես զգույշ դիպչեն այն մակերեսներին, որոնց նրանցից առաջ դիպչել են 50-100 մարդ։ Առավել եւս եթե հաշվի առնենք, որ ոչ բոլոր մարզասրահներում են սարքավորումներն ամեն օր մաքրում ու ախտահանում։ 

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են սովորական հարբուխի վիրուս իրենց ստուգած մարզասրահների մեծ մասի բոլոր մակերեսների կեսի վրա։ Ու չնայած բակտերիաների մեծ մասը դժվար թե աողջական խնդիրներ առաջացնի, եթե մարդիկ ամուր իմունիտետ ունեն, բայց դրանք միեւնույն է կարող են վտանգավոր լինել նրանց համար, ովքեր վերականգնվում են ծանր հիվանդություններից հետո, նաեւ երեխաների ու տարեց մարդկանց համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է