• Latest news

Գլյուկոկորտիկոիդ ստերոիդները կարող են արագացնել մկանների վերականգնումը տրավմաներից հետո․ հետազոտություն

23 սեպտեմբերի, 2017  23:43

Գլյուկոկորտիկոիդ ստերոիդների ամենշաբաթյա ներարկումները օգնում են արագացնել վերականգնումը մկանային տրավմաների դեպքում։ Այս մասին ասվում է Հյուսիս-Արեւմտյան համալսարանի հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Clinical Investigation ամսագրում։

Նման եզրակացության են հանգել գիտնականները՝ կրծողների հետ փորձերի արդյունքներով։ Գիտնականների կարծիքով՝ այդ բացահայտումն օգտակար կլինի նաեւ մկանային դիստրոֆիայով տառապող մարդկանց բուժման համար։  Հետազոտության շրջանակում սովորական մկները ստացել են ստերոիդներ մինչեւ տրավմաները ու դրանցից հետո ՝ երկու շաբաթվա ընթացքում (շաբաթական մեկական չափաբաժին)։ Եղել է նաեւ հսկիչ խումբ, որը ստերոիդներ չի ստացել։

Պարզվել է, որ հիմնական խմբի կրծողներն ավելի լավ էին վազում նույնիսկ տրավմայից հետո, իսկ նրանց մկաններն ավելի ուժեղ էին, քան հսկիչ խմբի կենդանիների մոտ։ Նաեւ դեղամիջոցը փորձարկել են մկանային դիստրոֆիայով կենդանիների վրա։ Ինչպես եւ պետք էր ակնկալել՝ ամենշաբաթյա գործածման դեպքում դեղամիջոցը կենդանիներին ավելի ուժեղացնում էր։

Ըստ էության, բժիշկներն արդեն այսօր ամենօրյա գործածման համար նշանակում են ստերոիդ միջոցներ՝ պրեդնիզոնի նման։ Սակայն բուժման այսօրվա սխեմայի դեպքում մկանային հյուսվածքը, հակառակը, սկսում է հյուծվել։ Հիմա ապացուցվել է, որ այս դեղամիջոցների ամենշաբաթյա ընդունումն ավելի արդյունավետ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել