• Latest news

ԱՄՆ-ի բժիշկները Նոյեմբերյանում 78 վիրահատություն են իրականացրել

23 սեպտեմբերի, 2017  13:33

Glendale Adventist Medical Centre (ԱՄՆ) ԲԿ-ից 15 բժիշկներ ու 20 բուժքույրեր սեպտեմբերի 16-ից 20-ը աշխատել են Հայաստանի Նոյեմբերյան քաղաքի բուժկենտրոնում։ ԱՄՆ-ից ժամանած բժիշկներից մեկը՝Արփի Նահապետյանը, լրագրողներին պատմել է, որ 5 օրում իրենք ընդունել են 2015 հիվանդների (որոնցից 300-ը՝ երեխաներ) ու 78 վիրահատություն եւ անոթներում ցավազրկող դեղամիջոցների 260 ներարկում են արել։ 

Նահապետյանը նշեց, որ ժամանած բժիշկներից 4-ը թերապեւտ է, 2-ը՝ պաթոլոգ, 2-ը՝ վիրաբույժ, կան նաեւ նեվրապաթոլոգ, օրթոպեդ ու մանկաբույժ։ Հետաքրքիր է, որ ոչ բոլորն են ծագումով հայ՝ նրանց շրջանում կան նաեւ ամերիկացիներ։ Այս տարի ծրագրին մասնակցել են նաեւ Երեւանի բժշկական համալսարանի 6 շրջանավարտ-բժիշկներ։ 

ԱՄՆ-ից բուժաշխատողների այցելությունը Հայաստան կազմակերպվել էր «Հայաստան» համահայկակա հիմնադրամի կողմից՝ Armenia Fund ամերիկյան հիմնադրամի ու Գլենդեյլի բուժկենտրոնի աջակցությամբ։ Նման այցելություններ տեղի են ունենում ամեն տարի՝ 2015-ից սկսած։

NEWS.am Medicine-ի թղթակցին ընտանեկան բժիշկ Ծովինար Թեքելյանը ու ընդհանուր եւ անոթային վիրաբույժ Սիմոն Քեշոյանը պատմել են, որ ամեն օր իրենք ընդունել են 400-500 հիվանդի ու իրականացրել ավելի քան 12 միջամտություն։ Շատ վիրահատություններ են արել իջվածքով հիվանդներին։ Ավելին՝ այդ այցելության ընթացքում մասնագետներն ընդունել են բազմաթիվ հիվանդների, որոնք նախապես գրանցված չեն եղել։

Glendale Adventist Medical Centre–ից դեղագործ Ռոմիկ Էսկանդայանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է այն մասին, որ ԱՄՆ-ից իրենք իրենց հետ բերել են մեծ քանակության դեղամիջոցներ հիպերտոնիայի, դիաբետի դեմ, նաեւ հակաբիոտիկներ, հակասնկային ու հակավիրուսային դեղեր՝ թե մեծահասակնեի, թե երեխաների համար։ Բերել են նաեւ բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են վիրահատական բուժակարգերի ժամանակ որպես ցավազրկող միջոցներ։

Դեղամիջոցների մեծ մասը բաժանել են այն հիվանդներին, որոնց բժիշկներն ընդունել են 5 օրվա ընթացքում։ Մնացած դեղամիջոցները թողել են Նոյեմբերյանի կլինիկայում, որպեսզի տեղի բնակիչները կարողանան դրանք ապագայում տալ հիվանդներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել