• Latest news

Շտապ օգնությունն այսօր վճարովի չի դառնա. փոխնախարար

26 սեպտեմբերի, 2017  18:52

Շտապ օգնության վճարովի դառնալու մասին առայժմ քննարկումներ են ընդանում, որեւէ հստակ որոշում դեռ չի  ընդունվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը` մեկնաբանելով նախարար Լեւոն Ալթունյանի հայտարարությունը, որ Հայաստանում շտապ օգնության որոշ կանչերը կարող են Իսրայելի օրինակով լինել վճարովի:

Նա ավելացրել է, որ ֆինանսական եւ բյուջետային փոփոխությունները մեծ իներցիա են ենթադրում, եւ այժմ այդ հարցը օրակարգում չկա:

«Նախարարի հայտարարությունից հետո Առողջապահության նախարարությունը մանրամասն պարզաբանում տվեց: Նախարարը խոսել է ոչ թե շտապ բժշկական օգնության, այլ այն դեպքերի մասին, երբ իրականում շտապ օգնություն կանչելու անհրաժեշտություն չկա», - ասել է նա: Նրա խոսքով՝ կանչերի 65 տոկոսն իրականում «շտապ չէ»:

«Շտապ օգնությունն  այսօր վճարովի չի դառնա, հարցը չկա օրակարգում:  Շտապ օգնության ծախսերի աճ կա, որի կապակցությամբ մենք վերլուծություններ ենք իրականացնում: Որոշումները կարող են տարբեր լինել, այդ թվում ՝ ընտանեկան բժշկի, պոլիկլինիկաների դերի մեծացումը, որի ժամանակ հիվանդը նրանց կդիմի», - ասել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել